ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Արցախի Հանրապետություն

Լուրեր

24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
24.06.2026 | 12:30
Չալաբյանը մեղադրվում է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու համար. նա պնդել է, որ մեղադրանքը սուտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրավերով
աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էին Հայաստանի
Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և փոխնախարար
Ռոբերտ Մակարյանը։
Առաջին հանդիպումը կայացել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության
նախարար Ժիրայր Միրզոյանի հետ։ Հայկական երկու պետությունների
գյուղոլորտների ղեկավարները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտում
առկա վիճակի, զարգացման միտումների և հեռանկարների վերաբերյալ իրենց
տեսակետները: Շնորհակալություն հայտնելով իր գործընկերոջը հրավերի համար՝
Արթուր Խաչատրյանն անդրադարձել է ՀՀ գյուղոլորտին՝ նշելով, որ երկու
գերատեսչությունների միջև սերտ համագործակցությունն այլընտրանք չունի:
Ժիրայր Միրզոյանը նշել է, որ Արցախում ընդունվել է գյուղատնտեսության
զարգացման նոր ռազմավարություն, նախանշվել են ոլորտի զարգացման ծրագրերն ու
ուղղությունները, արդեն մեկնարկել են այդ ամենից բխող միջոցառումներ:
Ցանքաշրջանառությունը դաշտավարության մեջ դառնալու է պարտադիր պայման, ինչը
նպատակ ունի նաև բարելավել հողերի բերրիությունը: Նախարարությունը ամեն
կերպ օժանդակելու և խրախուսելու է օրգանական պարարտանյութերի կիրառումը:
Խոսելով Արցախում այգեգործության զարգացման մասին՝ Ժ. Միրզոյանը նշել է, որ
այս ոլորտում պետությունը գործուն օժանդակություն է ցուցաբերում ոռոգման
կաթիլային համակարգ ներդնել ցանկացողներին, իսկ բույսերի պաշտպանության
ոլորտում հետամուտ են իրականացվող համալիր միջոցառումների
կատարելագործմանը։ Նախարարը շեշտել է հակակարկտային հուսալի համակարգի
ստեղծման անհրաժեշտությունը:
Ժ. Միրզոյանը տեղեկացրել է նաեւ, որ ընթացքի մեջ է «Անասնաբուծության
կանոնակարգում և արոտավայրերի կառավարում» ծրագիրը, շուտով սկսվելու է
գյուղատնտեսական կենդանիների հաշվառման ու համարակալման գործընթացը: Նա
ներկայացրել է անասնաբուծության և անասնաբուժության ոլորտների խնդիրները,
մասնավորապես` հիվանդությունների դեմ պայքարին և մասնագետների
վերապատրաստմանը վերաբերող։ Նախարարը տեղեկացրել է, որ Արցախի
Հանրապետությունում անասնագլխաքանակի որակական հատկանիշների բարելավմանն է
միտված «Տոհմային կայան»-ի գործունեությունը. կայանն անասնապահներին է
տրամադրում տոհմային հորթեր: Այս նպատակի համար իրականացվում է նաև
արհեստական սերմնավորում:
ՀՀ գյուղնախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ առկա խնդիրները
հիմնականում նույնն են, և արցախցի գործընկերների փորձն ուսանելի կլինի: Ա.
Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել համակողմանի աջակցություն
ցուցաբերել Արցախում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին: Երկու
նախարարները համակարծիք են եղել, որ օրգանական գյուղատնտեսությունը մեր
գյուղոլորտների համար ցանկալի հեռանկար է: Երկու նախարարները կարևորել են
նախարարությունների աշխատակազմի ստորաբաժումների միջև անմիջական և ամենօրյա
շփումները։
Այնուհետեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Արցախի
Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հետ։
Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ
գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին եւ նախարարի տեղակալ Ռոբերտ
Մակարյանին: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել ԱՀ գյուղատնտեսության
նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում
հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր,
մասնավորապես ԱՀ ԳՆ աշխատակիցների մասնակցությունը ՀՀ ԳՆ իրականացվող
ծրագրերին։
Հանդիպումների շրջանակում Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի
Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին
և նրա տեղակալ Ռոբերտ Մակարյանին:
Ողջունելով հյուրերին Արցախ կատարած առաջին պաշտոնական այցի կապակցությամբ՝
պետնախարարը հույս է հայտնել, որ այն նոր սկիզբ կդառնա երկու
նախարարությունների միջև ձևավորված սերտ կապերի ամրապնդման համար: Գ.
Մարտիրոսյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին
ունեցած ձեռքբերումներն ու խնդիրները՝ նշելով, որ այն Արցախի տնտեսության
զարգացման առաջնահերթ ճյուղերից մեկն է: «Գյուղատնտեսության ոլորտում մենք
ունենք չօգտագործված մեծ ներուժ, որի լիարժեք իրացման համար մշակել ենք
զարգացման հայեցակարգ: Այն շուտով կընդունվի և այդ բնագավառում կդառնա
պետական հետագա քաղաքականության համար ուղենշային փաստաթուղթ»,- ասել է Գ.
Մարտիրոսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ
գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը նշել է, որ արդեն հասցրել են
արցախցի գործընկերների հետ քննարկել համագործակցության ծրագրերի շրջանակը:
Նրա խոսքով՝ ոչ միայն շարունակվում են նախկինում սկսված ծրագրերը, այլև
քայլեր են ձեռնարկվում համագործակցությունն ընդլայնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել կադրերի
շարունակական վերապատրաստման, ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման,
հակակարկտային կայանների արդյունավետության բարձրացման և այլ հարցերի
շուրջ: Հանդիպմանը մասնակցել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր
Միրզոյանը:
Օրվա երկրորդ կեսին Արթուր Խաչատրյանը, Ժիրայր Միրզոյանը , Ռոբերտ
Մակարյանն ու պաշտոնատար այլ անձինք այցելել են «Արցախկաթ» ՓԲԸ, «Տոհմային
կայան» ՓԲԸ և «Ռեյփսիդ» ՍՊԸ (ձեթի գործարան):

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին


ՀՀ գյուղատնտեսության նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին