Անհրաժեշտ է կասեցնել գործը. Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը միջնորդեց սպասել ՍԴ-ի որոշմանը

Լուրեր

10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, մեկնարկեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և վերջինիս հարազատների` ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի քննությունը:

Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ միացել է փաստաբանների ակցիային և միջնորդություն է ներկայացրել դատարան` նիստը հետաձգելու մասին։

Նշենք, որ ՀՀ փաստաբանները հուլիսի 11-13–ը եռօրյա գործադուլ են իրականացնում՝բողոքելով ոստիկանության բաժնում վերջին ամիսներին տեղի ունեցած բռնության դեպքերի դեմ։

Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նշեց, որ միջնորդությունը նախօրեին ուղարկել էր դատարան։ Մասնավորապես, նա խնդրել էր հետաձգել հանդիպումը, քանի որ միացել է փաստաբանների գործադուլին։ Դատավորը, սակայն, այն չի դիտարկել, և դատական նիստի օրը չի փոխվել։

Մակինյանը կրկին խնդրեց հետաձգել հանդիպումը։

Մեղադրող կողմը համարեց, որ գործադուլը նիստը հետաձգելու պատճառ չէ և պահանջեց մերժել միջնորդությունը։

Դատավորը լսեց դատախազին, այնուհետև որոշեց, որ փաստաբանների գործադուլը բավարար պատճառ չէ նիստը հետաձգելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։