Կրեմլն Անկարային կոչ է արել «վարդագույն ակնոց չկրել»՝ Թուրքիային չեն ցանկանում ԵՄ-ում տեսնել

Լուրեր

14.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
14.08.2026 | 09:49
Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը հանդիպել է Այդարբեկ Սապարովի հետ
14.08.2026 | 09:35
Ուղեբեռը վաճառել են, կրիպտոակտիվ գնել. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 09:30
Անհավանական «քամբեք»՝ Ռուսաստանի գավաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 00:40
Մարտուն Գրիգորյանը երկու ամսով կալանավորվել է
14.08.2026 | 00:08
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» պարտվեց «Սյոնին» ու դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:59
Էդուարդ Սպերցյանը հաղթական գոլ խփեց Սաուդյան Արաբիայի առաջնությունում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:23
Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման վերաբերյալ կարգը
13.08.2026 | 23:08
Որոշ շրջաններում կլինեն հորդառատ տեղումներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
13.08.2026 | 22:53
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպա լիգայում
13.08.2026 | 22:44
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.08.2026 | 22:30
Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման
13.08.2026 | 22:13
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
13.08.2026 | 22:03
Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը
13.08.2026 | 21:49
Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ, իր կարծիքով, Եվրամիությունը չի ցանկանում Թուրքիային տեսնել կառույցի կազմում։ Նա հորդորել է Թուրքիայի ղեկավարությանն այս կապակցությամբ «վարդագույն ակնոց չկրել», գրում է Կոմերսանտը։

«Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա Թուրքիային ոչ ոք չի ուզում տեսնել Եվրոպայում, ես նկատի ունեմ՝ եվրոպացիները։ Եվ այստեղ մեր թուրք գործընկերները ևս, երևի, չպետք է վարդագույն ակնոց կրեն»,- հայտարարել է Պեսկովը։

Նա ընդգծել է՝ համոզված է, որ ԵՄ-ն իր կազմում Թուրքիայի ինտեգրման հարցով որևէ պլան չունի։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է շատ մոտ ապագայում համաձայնության գալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում, սակայն դրա դիմաց ցանկանում է ակտիվացնել իր երկրի՝ Եվրամիություն մտնելու գործընթացը։ Ի պատասխան՝ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հայտարարեցին, որ Էրդողանի՝ այս երկու գործընթացներն իրար կապելու ցանկությունը տեղին չէ։

Տաթև Ֆռանգյան