Կրեմլը փորձում է ցույց տալ, որ կառավարում է իրավիճակը Պրիգոժինի ապստամբության փորձից հետո․ ISW

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) հերթական զեկույցում վերլուծում է նախորդ օրը տեղի ունեցած երկու իրադարձություն՝ «Վագների» ձախողված ապստամբությունից հետո ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի՝ առաջին անգամ հրապարակային հայտնվելը և Կրեմլի կողմից փաստի ընդունումը, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Եվգենի Պրիգոժինի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գերասիմովի ելույթը, ըստ փորձագետների, հաստատում է ISW-ի նախկին գնահատականն այն մասին, որ նա, ամենայն հավանականությամբ, կպահպանի պաշտոնը, քանի որ նրան պաշտոնանկ անելը չափազանց մեծ վնաս կհասցնի Կրեմլի և ՌԴ Պաշտպանության նախարարության հեղինակությանը:

Շոյգուին և Գերասիմովին հեռացնելու Պրիգոժինի պահանջներին համաձայնելը, հավանաբար, վնաս կհասցներ ռեժիմի անվտանգությանը՝ ստեղծելով նախադեպ և ցույց տալով, որ դիմադրությունն ու բաց ապստամբությունն օրինական միջոց են ակնկալվող նպատակներին հասնելու համար։

Զեկույցում ասվում է, որ Պրիգոժինի հետ հանդիպելու՝ Պուտինի որոշումը չի համապատասխանում «Վագների» ղեկավարի հետ կապված Կրեմլի նախկին հռերոտորաբանությանը։ Ըստ ISW-ի՝ նրանք, հավանաբար, որոշել են հրապարակել հանդիպման փաստը, որպեսզի վերացնեն Պրիգոժինի՝ Ռուսաստանում ազատ տեղաշարժվելու հնարավորության մասին հարցերը։

Ըստ փորձագետների՝ երկու իրադարձություններն էլ, ամենայն հավանականությամբ, Կրեմլի ավելի լայն արշավի մաս են կազմում՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ ամբողջովին վերահսկում է իրավիճակն ապստամբության փորձից հետո։ Սա նաև պետք է վկայի այն մասին, որ ապստամբները պաշտոնապես հրաժարավել են Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը փոխելու կոչից։

ISW-ն եզրակացնում է՝ այս ամենը ցույց է տալիս, որ Կրեմլն ավելի շատ փորձում է ապստամբությունը, դրա հնարավոր հետևանքները և ռազմական ղեկավարներին փոխարինելու կոչերը ներկայացնել որպես լուծված գործ։

Էմմա Չոբանյան