Տարբեր միջոցառումների ժամանակ վիրավորանքներ են հնչել քաղաքացիների հասցեին, Թագուհի Թովմասյանը լռել է. Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Թագուհի Թովմասյանը պետք է արձագանքեր և սաստեր, երբ վիրավորական հայտարարություններ էին արվում հայ ժողովրդի հասցեին, բայց ոչ մի ռեակցիա չէր տալիս»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին:

Աղազարյանը պնդեց, որ Թովմասյանի դեմ սկսված գործընթացը վրեժխնդրւթյուն չէ․ «Վրեժխնդրությունն անձնական դաշտում է, այստեղ որևէ անձնական հարց չկա, ի՞նչ վրեժխնդրության մասին է խոսքը»։

«Թագուհի Թովմասյանի՝ որպես հանձնաժողովի նախագահի աշխատանքից գոհ չեմ, որպես լրագրողի՝ գոհ եմ: Ինքը չի կատարել իր պարտականությունները:

Բազմաթիվ հրապարակային միջոցառումների ժամանակ իր ներկայությամբ վիրավորական խոսքեր են հնչել հայ ժողովրդի հասցեին, ու ինքը քար լռությամբ կամ հեգնական ժպիտով է եղել»,- նշեց Աղազարյանը։

«Իսկ երբ Դուք քաղաքացու կարտոֆիլը ցրիվ էիք տալիս, վիրավորում, Ձեր վարքը ո՞նց եք գնահատում»,- անդրադառնալով լրագրողի այս հարցին, պատգամավորն արձագանքեց․ «Տեսնո՞ւմ եք, Թովմասյանն այստեղ էլ է թերացել ու չի պաշտպանել կարտոֆիլ ծախողի իրավունքները»:

Մանրամասները՝ տեսանյութում։