Ստոլտենբերգը հայտարարել է, որ աջակցում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այսօր ավելի վաղ արված հայտարարություններին։ Նա նշել է, որ սատարում է ԵՄ-ին միանալու՝ Թուրքիայի հավակնությունը, սակայն նշել է, որ դա այն համաձայնագրում չէ, որ Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան ստորագրել են անցյալ տարի Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Ստոլտենբերգը կրկնել է, որ Շվեդիան կատարել է այդ պայմանները, և ասել, որ կարծում է՝ «դեռևս հնարավոր է դրական որոշում» ունենալ երկրի սպասվող անդամակցության վերաբերյալ։

«Վիլնյուսում դեռ հնարավոր է Շվեդիայի վերաբերյալ դրական որոշում կայացնել»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Հավելենք, որ Էրդողանն այսօր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամության հայտի վավերացման համար նոր պայման է առաջ քաշել։

«Սկզբում ճանապարհ բացեք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար, իսկ հետ մենք ճանապարհ կհարթենք ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի համար, ինչպես արեցինք Ֆինլանդիայի դեպքում»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ այսօր Էրդողանը Վիլնյուսում հանդիպելու է դաշինքի գլխավոր քարտուղարին ու Շվեդիայի վարչապետին։ Հուլիսի 11-12-ն էլ տեղի է ունենալու գագաթնաժողովը։

Էմմա Չոբանյան