Երևանում անցկացվող Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարն այսօր ավարտում է աշխատանքները

Լուրեր

07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի վերջին` 4-րդ օրը նվիրված էր Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի որդեգրած ռազմավարությունների, դրանց իրագործման ընթացքում ծագող խնդիրների, արդեն կայացած և մինչև 2025 թվականը նախանշված ծրագրերի, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության հստակ ուղիների քննարկմանը. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

«Հաշվի առնելով մեր ժողովրդագրական տվյալները` մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը, կենսունակությունն անչափ կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից, և մեր բոլոր բարփոխումների ու ծրագրերի հիմքում հենց այս սկզբունքն է»,- Հայաստանի առողջապահության նախարարության ռազմավարության դրույթները կետ առ կետ ներկայացնելուց առաջ նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը խոսել է առողջության առաջնային պահպանման օղակում մեկնարկած բարեփոխումների, հանրային առողջության` ծխախոտի, աղի ավելցուկային օգտագործման դեմ պայքարի, առողջ ապրելակերպի արշավների, ինչպես նաև Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման մասին»` ընդգծելով, որ որևէ փոփոխություն հեշտ չի տրվում, բայց քաղաքական կամքը հստակ է, բարեփոխումներն` անխուսափելի։

«Մարտահրավերները շատ են ու հաճախ անկանխատեսելի, բայց համակարգային բարեփոխումները սպասել չեն կարող»,- ասել է Անահիտ Ավանեսյանը` շեշտելով, որ Հայաստանը հիմա ոչ թե օժանդակության կարիք ունի, այլ համագործակցության` միասին գիտագործնական և հետազոտական ծրագրեր իրագործելու։

Համաժողովին տեսակապով միացել են Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը, Արցախի Հանրապետական և մանկական հիվանդանոցների տնօրենները։

Նրանք ներկայացրել են շրջափակման հետևանքով Արցախի առողջապահական համակարգի առջև ծառացած մարտահրավերները, մասնավորապես խոսել մասնագիտական ռեսուրսի, դեղորայքի, բժշկական սարքերի խիստ սղությունից։

Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը ներկայացրել է Հայաստանի հետ համատեղ իրագործվող ծրագրերից, նշել, որ Սփյուռքը ամբողջ ներուժով միշտ Արցախի և Հայաստանի կողքին է` համոզմունքով, որ միասին կարող ենք ավելին։

Հուլիսի 5-ից 8-ը Երևանում անցկացվող Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարն այսօր ավարտում է աշխատանքները` հստակ ուրվագծած ունենալով նոր ծրագրեր, որոնք աշխարհի հայ բժիշկների ու բժշկական խոշորագույն կազմակերպությունների ջանքերով պետք է իրականանան` ավելի ամուր դարձնելով Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերը։

Բժշկական խոշորագույն այս միջոցառման բոլոր 4 օրերին ներկա էր առողջապահության նախարարը։ Բարեփոխումներն ու ծրագրերը ներկայացնելուց, քննարկումներին մասնակցելուց բացի, Անահիտ Ավանեսյանը բոլոր օրերին հանդես է եկել թեմատիկ զեկույցներով` համոզմունքով, որ 4 տարի անց միջազգային բժշկական համագումարին արդեն խոսելու են համատեղ իրականացված ծրագրերից, որոնք նախանշվել էին այս օրերին։