Մեր դիտորդները պարբերաբար այցելում են սահմանի երկու կողմերում հակամարտությունից տուժած տարածքներ․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն
Քաղաքականություն
06.07.2023 | 23:17Մեր դիտորդները պարբերաբար այցելում են սահմանի երկու կողմերում հակամարտությունից տուժած տարածքներ՝ գնահատելու, թե ինչպես է հակամարտությունն ազդում իրենց առօրյա կյանքի վրա: Այս մասին ասվում է Հայաստանում ԵՄ առաքելության Twitter-ի միկրոբլոգում։
«Մարդկանց անվտանգության ապահովման համար պարեկությունը Հայաստանում ԵՄ առաքելության մանդատի առանցքային բաղադրիչն է, որը նպաստում է տեղի բնակչության շրջանում անվտանգության զգացողության ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: