Թուրքիայում տարեսկզբից 4 և ավելի բալ ուժգնությամբ մինչև 53 հազար երկրաշարժ է տեղի ունեցել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Թուրքիայում այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 4 և ավելի բալ ուժգնությամբ 52,993 երկրաշարժ։ Այս ցնցումների մի մասը եղել է Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում երկու հզոր երկրաշարժերի հետևանքը, Անադոլու գործակալությանը հայտնել է Գազիի համալսարանի ինժեներաշինարարական ֆակուլտետի դասախոս, աղետների կառավարման փորձագետ, դոկտոր Բյուլենթ Օզմենը։

«Երկրաշարժերի տվյալների ուսումնասիրման ժամանակ, որոնք տեղի են ունեցել հունվարի 1-ից հունիսի 30-ը, պարզվել է, որ Թուրքիայում ու նրա հարակից շրջաններում 669 երկրաշարժ է եղել՝ 4-4,9 բալ ուժգնությամբ, 58-ը՝ 5-5,9, երկուսը՝ 7-7,9 բալ, ընդհանուր առմամբ՝ 52,993 երկրաշարժ։ Հունվարին գրանցվել է 3,123 ցնցում, փետրվարին՝ 14,231, մարտին՝ 13,958, ապրիլին՝ 9,172, մայիսին՝ 7,138, հունիսին՝ 5,371»,- ասել է Օզմենը։

Նա նշել է, որ Թուրքիան գտնվում է մոլորակի ամենաակտիվ սեյսմիկ գոտիներից մեկում, այդ պատճառով էլ երկրաշարժերի վտանգը պահպանվում է։

Հավելենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցում է 50,000-ը։ Թուրքիային հասցված վնասը գնահատվում է ավելի քան 100 մլրդ դոլար։

Էմմա Չոբանյան