«Վրեժխնդրության որևէ դրսևորում չի եղել, մեկը մեռել ա՞». ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանը՝ «Սասնա ծռերի» հանդեպ բռնությունների մասին

Լուրեր

12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Միհրան Հակոբյանը, ով անցյալ տարի ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ֆեյսբուքյան օգտատերերի ուշադրության կենտրոնում հայտնվեց Սասնա ծռերի առթիվ «սատկացնելու ժամանակը» գրառումից հետո, factor.am-ի հետ զրույցում ասում է, որ այսօր էլ չի ափսոսում գրառման համար. «Ես ափսոսելու ոչինչ չունեմ դրա համար»:

Դատարանում Սասնա ծռերի անդամների հանդեպ բռնությունների մասին հարցին ՀՀԿ –ական պատգամավորը հակադարձում է. «Իսկ ի՞նչ եք կարծում, ոստիկանությունը պետք է թիթե՞ռ նկարի, թե՞ պետք է կարգը պահի»:

Ըստ Միհրան Հակոբյանի՝ եթե ոստիկանությունը հայտարարում է, որ կարգ պահելու համար համաչափ ուժ է կիրառում, դա արադարացված է:

«Իսկ ո՞վ է ասում՝ 15 հոգով ծեծել են, կա՞ փաստ»,-հարցադրում է անում պատգամավորը: Միևնույն ժամանակ ՀՀԿ-ականը պնդում է, որ ինքը դեմ է բռնությանը և Սասնա ծռերի հանդեպ անձնական վրեժխնդրություն չկա: «Վրժեխնդրության որևէ դրսևորում մեկ տարվա ընթացքում չի եղել, եկեք ճշմարիտ նայենք հա, մեկը մեռել ա՞, մեկը մահացել ա նրանցից: Ասեք մի դեպք, որ մեկը մահացել ա նրանցից: Այ էդ ժամանակ հնարավոր կլիներ խոսել վրեժխնդրությունից կամ այլ երևույթներից»-պնդում է Հակոբյանը:

Հիշեցնենք`մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը խոստացավ, որ հանձնվելու դեպքում զինված խմբի անդամների հանդեպ անձնական վրեժխնդրություն չի լինելու: Երիտասարդ ՀՀԿ-ական պատգամավորը չի ծառայել հայոց բանակում, քանի որ գերադասել է շարունակել ուսումը ասպիրանտուրայում: Նա հերոս չի համարում ՊՊԾ գունդը գրաված Ժիրայր Սեֆիլյանին, Արայիկ Խանդոյանին, Պավլիկ Մանուկյանին ու մյուսներին:

Մանրամասները դիտեք factor.am-ի հետ ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանի հարցազրույցում:

Մարինե Խառատյան