Ֆրանսիայի քաղաքապետերը երկրի բնակչությանը կոչ են արել մոբիլիզացվել ընդդեմ բռնության

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Ֆրանսիայի քաղաքապետերը կոչ են արել հանրությանը և ընտրված պաշտոնյաներին հավաքվել ամբողջ երկրի մունիցիպալիտետներում՝ ցույց տալու «ընդհանուր մոբիլիզացիա» ընդդեմ ցույցերի, որոնք ցնցել են Ֆրանսիան անցած երեքշաբթիից այն բանից հետո, երբ ոստիկանի կողմից սպանվեց 17-ամյա մի պատանի, հաղորդում է France-Presse (AFP) գործակալությունը։

Միևնույն ժամանակ, անցյալ կիրակի երեկոյան ավելի քիչ ձերբակալություններ եղան, ինչը ենթադրում է, որ բռնությունների ալիքը Ֆրանսիայի քաղաքներում կարող է թուլանալ, նշում է AFP-ն:

«Քաղաքացիների համընդհանուր մոբիլիզացիա՝ հանրապետական կարգերին վերադառնալու համար» կոչը հնչել է այն բանից հետո, երբ հուլիսի 1-ի երեկոյան Փարիզի Լ’Էյ-լե-Ռոզ արվարձանում գտնվող քաղաքապետի տուն է մխրճվել այրվող մեքենա: Հարձակումը, որի հետևանքով վիրավորվել է քաղաքապետի կինը, համատարած վրդովմունք է առաջացրել։

Երկրի քաղաքապետերի ասոցիացիայի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ֆրանսիայի ամբողջ տարածքում գտնվող կոմունաները լուրջ անկարգությունների թատերաբեմ են, որոնք ծայրահեղ կոշտությամբ ուղղված են հանրապետական խորհրդանիշներին»:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 27-ի երեկոյան՝ ոստիկանների կողմից 17-ամյա դեռահասի սպանությունից հետո:

Տաթև Ֆռանգյան