Հայաստանը կհուրընկալի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը

Լուրեր

14.08.2026 | 12:33
Սուբյեկտը, որին փախցրել, տարել եք, ռազմավարական խորություն եք հաղորդել, դա չի գիտակցում․ Ռուբինյան
14.08.2026 | 12:25
Հայտնի են Հայաստանի թիմերի կազմերը ըմբշամարտի Մ-20 ԱԱ-ում
14.08.2026 | 12:17
Ինքը սրիկայաբար շահարկում է իր բարեկամի զոհվելու փաստը․ Վիլեն Գաբրիելյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 12:10
Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց // Օհանավանի և Արտաշատի եկեղեցիների խաչերը գողացել են․ ԼՈՒՐԵՐ
14.08.2026 | 12:09
«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից և տեսչական մարմնի մեկ պաշտոնյա է ձերբակալվել
14.08.2026 | 12:05
«Կարեն Կարապետյանին հարգալից եմ վերաբերվել․ սրիկայի նման որևէ մեկին սրիկա չեմ անվանել»․ Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 12:02
Ճապոնիայում հեղեղների հետևանքով 6 մարդ է զոհվել․ երթևեկությունը կաթվածահար է
14.08.2026 | 12:00
Որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրն ու ID քարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 11:57
ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անցկացնում
14.08.2026 | 11:54
Պարոն Ղազարյան, պարոն Կարապետյան ասելիք ունե՞ք. շատ լավ, դուք ընտրեցիք էս ճանապարհը. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 11:48
Ռոնալդուն փոխել է մազերի գույնը և միացել «Ալ Նասրին». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14.08.2026 | 11:40
Վաղարշապատի ընտրությունների ընթացքում քաղաքացիներին քվեարկել պարտադրելու գործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել
14.08.2026 | 11:32
ՆԱՏՕ-ի կործանիչները Լատվիայի երկնքում անօդաչու են խոցել
14.08.2026 | 11:27
ՈՒՂԻՂ. Կիևյան կամուրջը վերաբացվել է հիմնանորոգումից հետո
14.08.2026 | 11:21
Էդուարդ Սպերցյանը՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երևանում։ Որոշումը վեհաժողովի Մշտական հանձնաժողովը կայացրել է հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում։ Այդ մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, խորհրդաժողովի պատվիրակներին հրավիրելով Հայաստան, նշել է. «Անվտանգային մարտահրավերները շարունակում են ցնցել ԵԱՀԿ տարածաշրջանը, և այս պայմաններում միջխորհրդարանական համագործակցությունը և երկխոսությունն ավելի է կարևորվում։ Վեհաժողովի աշնանային նստաշրջանը Երևանում անցկացնելով՝ վեհաժողովի անդամները հնարավորություն կունենան անդրադառնալ և մտքեր փոխանակել Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերների ու դրանց հետևանքների մասին»։

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական հարթակը միավորում է ավելի քան 320 պատգամավորի 57 անդամ երկրից։ Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ առաջ մղելով ԵԱՀԿ համապարփակ անվտանգության նպատակները։