ՀՀ-ի դեմ նոր պատերազմի են տանում միտումները․ զարգացումները համընկնում են 44-օրյայի սկիզբը պայմանավորած բաղադրիչների հետ․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ

-Պարո՛ն Նավասարդյան, Վաշինգտոնում ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունների հերթական փուլը տեղի ունեցավ։ Այդ ընթացքում Բաքուն Արցախում ռազմական սադրանքի դիմեց՝ 4 զոհ ունենք։ Ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանը բանակցելուն զուգահեռ նման պահվածք է դրսևորում և մարսում է։ Միայն ափսոսանքի ու մտահոգության մասին հայտարարություններ են հնչում։

-Եթե վերլուծենք այն բոլոր միտումները, որոնց ականատեսն էինք 44-օրյա պատերազմից հետո, ապա բանակցային գործընթացին զուգահեռ՝ Ադրբեջանը փորձում էր հնարավորինս բարելավել իր դիրքերը նաև բանակցային սեղանի շուրջ, որպեսզի այն հարցադրումները, որոնք ձեռնտու չէին օրակարգում Բաքվի համար, դուրս գան։ Այդպես հետևողականորեն ճնշումներ գործադրելով, էսկալացիաներ նախաձեռնելով Բաքուն հասավ նրան, որ, փաստորեն, օրակարգից դուրս եկավ Արցախի կարգավիճակի հարցը, հետագայում դուրս եկավ միջազգային տեսանելի մեխանիզմներով Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների հարցը, դրա մասին համարյա չի խոսվում։ Ամերիկյան երկու բանակցությունների արանքում՝ մայիսից մինչև այս հանդիպումը, Բաքուն փորձեց դուրս հանել օրակարգից այն հարցը, որ չպետք է ուժի միջոցով լուծի որևէ խնդիր՝ կապված Արցախի հետ և, կարելի է ասել, հասավ նրան, որ լեգիտիմացված է իր հնարավոր ռազմական օպերացիան հայկական զինված ստորաբաժանումների դեմ։ Եվ հասավ նրան, որ, երևի, դա միջազգային հանրության կողմից չի ընկալվելու որպես էթնիկ զտման փորձ, այլ զուտ որպես խնդիր, որ իր ինքնիշխան տարածքում Ադրբեջանի համար անօրինական զինված ստորաբաժանումներ չլինեն։

Երկրորդ հարցը, որ Ադրբեջանը պրակտիկ գործողությունների միջոցով հանեց օրակարգից, այն է, որ Լաչինի միջանցքը, փաստորեն, միջազգային հանրության տեսանկյունից լեգիտիմ կերպով ամբողջությամբ վերահսկում է հենց Ադրբեջանը։ Այսինքն՝ վերջին դրույթներից մեկն է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, որը չեղարկվեց։ Ըստ Ադրբեջանի մարտավարության՝ ամերիկյան երկու հանդիպումների արանքում փորձել է բարելավել իր բանակցային դիրքերը։

-Այսինքն՝ միջազգային հանրության կոչերը, որ պետք է Լաչինի միջանցքով ազատ և անխափան տեղաշարժն ապահովել, այդպես էլ կոչերի մակարդակով կմնան։ Նշում եք՝ լեգիտիմացվեց անցակետի տեղադրումը։

-Տեղաշարժը, փաստորեն, ըստ Ադրբեջանի կամքի է լինելու։ Ընդհանրապես բացառել տեղաշարժը, երևի, չափազանց մեծ նվաճում կլիներ Ադրբեջանի համար, թեև այդպիսի փորձեր կային․ Բաքուն փորձում էր համոզել բոլորին, որ Արցախի մարդասիրական ճգնաժամի հարցը կարելի է լուծել Ադրբեջանով որևէ բան մատակարարելով։ Դրան չհասավ, բայց որ իր որոշումն է՝ ինչպես, ինչ ռեժիմով պետք է աշխատի Լաչինի միջանցքը, դա այսօր ընդունվում է նաև միջնորդների կողմից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան