Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Զապորոժիեում և Բախմուտի մերձակայքում փոքր առաջխաղացման մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Օրվա ընթացքում ուկրաինական զորքերը մասնակի հաջողություններ են գրանցել Զապորոժիեի ուղղությամբ, ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Անդրեյ Կովալյովը։ Նրա խոսքով հաջողվել է որոշակի առաջընթաց գրանցել Լևադնոյե-Պրիյուտնոե, Մալայա Տոկմաչկա-Օչերետովատոյե, Պրիվոլնոյե-Զալիզնյանսկոե ուղղություններով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ գրոհում են Բախմուտի ուղղույթամբ և զսպում են ռուսական զորքերի առաջխաղացումը Լիմանսկի, Ավդեևսկի և Մարիինյան ուղղություններով, ասել է Կովալևը։
Նախօրեին հայտնի դարձավ, որ ուկրաինական ստորաբաժանումները առաջ են շարժվել Բախմուտի ուղղությամբ և սկսել մարտնչել քաղաքից հարավ գտնվող Կուրդյումովկա կարևոր հենակետի համար, ինչպես նաև շարունակել են հարձակումը հյուսիսային հատվածում։

Միևնույն ժամանակ, ինչպես ուրբաթ ասել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, ՌԴ-ն Բախմուտի մոտակայքում մեծ ուժեր է կենտրոնացրել։

Իր հերթին ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գեներալ Կոնաշենկովը հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները բազմաթիվ ուղղություններով։ Սակայն նա պնդում է, որ ուկրաինական բոլոր հարձակումները «հաջողությամբ հետ են մղվում»։