Մեզ համար առավել արդիական է մեկ սկզբունք, որ ցանկացած նոր ֆինանսական ներգրավում պետք է օգտագործվի մաքսիմալ արդյունավետ և նպատակային.Մհեր Գրիգորյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ դժվար է թերագնահատել, ինչը, ըստ փոխվարչապետի, վերաբերում է ոչ միայն ֆինանսական աջակցությանը, այլև ԱԶԲ-ի փորձագիտական ներուժին:

Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ նոր կառավարության համար կարևորագույն խնդիր է ֆինանսական աջակցությունից զատ փորձագիտական ներուժ ստանալն ու կուտակված փորձի փոխանակումը:

Փոխվարչապետի համոզմամբ՝ շատ դեպքերում ֆինանսական ռեսուրսները արդյունավետ հնարավոր չէ օգտագործել, եթե չկա զուգահեռ փորձագիտական համագործակցություն և տեղեկատվության փոխանակում: «Մեզ համար առավել արդիական է մեկ սկզբունք, որ ցանկացած նոր ֆինանսական ներգրավում պետք է օգտագործվի մաքսիմալ արդյունավետ և նպատակային:

Ակնհայտ է, որ միայն արդյունավետ օգտագործված միջոցներն են նպաստում տնտեսության զարգացմանը և սոցիալական վերելակի աշխատանքին»,-ասել է փոխվարչապետ Գրիգորյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ասիական զարգացման բանկի Տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմը փոխվարչապետին ներկայացրել է ԱԶԲ-ում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու բանկի հետագա գործունեության բարելավմանն ուղղված գաղափարները: Սյուրկանի Կասիմը նշել է, որ ԱԶԲ-ն այժմ գտնվում է փոխակերպման գործընթացում և պարզապես վարկատուից վերածվում է գիտելիքահեն վարկատուի:

Նա ընդգծել է, որ ներկա պայմաններում երկրների կայուն զարգացման համար վարկերի հետ մեկտեղ պետք է տրամադրել գիտելիք և ավելացնել ծրագրերի կառավարման ընթացքում գիտելիքի բաղադրիչը:

Այս առումով, ըստ Սյուրկանի Կասիմի, ԱԶԲ-ն բարելավում է գիտելիք տրամադրելու իր հարթակները և աշխատանքներ իրականացնում անձնակազմի կատարելագործման ուղղությամբ:

Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել Հայաստանում ԱԶԲ գրասենյակի գործունեությունն ու կարևորել կառավարության հետ շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ երկրի զարգացման: