Կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը առաջնային ուղղություններից է․ Արդարադատության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն այսօր կազմակերպել է կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված տարեկան համաժողովը:
Համաժողովն անցկացվում է «Համագործակցություն հանուն կայուն կորպորատիվ կառավարման» կարգախոսի ներքո:

Կարգախոսի ընտրությունը պատահական չէ, քանի որ կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումները և հայաստանյան իրականության զարգացումները քննարկելու նպատակով Համաժողովն այս տարի հյուրընկալել է բանախոսներ ԱՄՆ-ից և Եվրոպայից, ինչպես նաև մասնակիցներ Վրաստանից, Իրանից, Կենտրոնական Ասիայից:

Համաժողովը նպատակ է հետապնդում դառնալ բաց ու կառուցողական քննարկումների հարթակ գործարար աշխարհի, քաղաքականություն մշակողների, ակադեմիական և քաղաքացիական հասարակության ինստիտուտների, միջազգային փորձագիտական համայնքի միջև` կայուն կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումների հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները ընկալելու, միմյանցից դասեր քաղելու և Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի զարգացման հիմնական ուղղությունները նախանշելու համար:

Արդարադատության փոխնախարար Նարեկ Կարապետյանի խոսքով՝  2018 թվականից ի վեր կոռուպցիայի դեմ պայքարը Կառավարության կողմից որդեգրվեց որպես ամենակարևոր և առաջնային ուղղություններից մեկը։

«Այս ուղղությամբ Կառավարությունն աշխատանքներ է իրականացնում ռազմավարական գաղափարախոսությունների և ծրագրերի շրջանակներում։ 2019-2022թթ պետության հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում առկա հարցերն իրենց արտացոլումը և լուծումը գտան՝ որպես ծրագրային ուղղություններ՝ ծածկելով գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունման խթանումը, գնումների ոլորտի շարունակական բարելավումը և կատարելագործումը, իրավաբանական անձանց սեփականատերի ինստիտուտի ներդրման գաղափարախոսությունը, տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կատարելագործումը, որոնց առնչությամբ անցած երեք տարիներին գրանցվել են բավականին լուրջ արդյունքներ»,- նշեց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։