Սաուդյան Արաբիայում ԱՄՆ հյուպատոսության մոտակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել

Լուրեր

20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Սաուդյան Արաբիայում ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել զինված տղամարդու և անվտանգության աշխատակիցների միջև, ինչի հետևանքով զոհվել են զինված անձն ու Նեպալից անվտանգության աշխատակիցը, գրում է VOA-ն։

«Մեքենայով տղամարդը կանգնել է Ջիդայի վարչական շրջանում ամերիկյան հյուպատոսության շենքի մոտ և դուրս եկել հրազենը ձեռքին։ Այդ պատճառով անվտանգության աշխատակիցները նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել, որպեսզի, պահանջներին համապատասխան, դիմակայեն նրան։ Փոխհրաձգությունը հանգեցրել է նրա մահվան»,- հայտնել է Մեքքա նահանգի ոստիկանության ներկայացուցիչը։

Նեպալցին, որն աշխատում էր հյուպատոսարանի անվտանգությունն ապահովող մասնավոր ընկերությունում, մահացել է ստացած վնասվածքներից։

Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։

Տաթև Ֆռանգյան