Կրեմլը Սիրիայի, Մալիի և ԿԱՀ-ի իշխանություններին հայտնել է, որ «Վագներ»-ն իր հսկողության տակ է վերցրել․ WSJ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի իշխանությունները որոշել են իրենց վերահսկողության տակ վերցնել արտերկրում գտնվող «Վագներ»-ի վարձկաններին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը, որին վկայակոչում է Meduza-ն։

Լրատվականի տեղեկություններով՝ Եվգենի Պրիգոժինի «արդարության երթի» ավարտի մասին հայտարարելուց մի քանի ժամ անց ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերիշինը մեկնել է Դամասկոս՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անձամբ հայտնելու, որ «Վագներ»-ն այլևս ինքնուրույն չի գործելու այդ երկրում։ WSJ-ի աղբյուրը հայտնել է, որ վարձկաններին հրահանգվել է ժամանել Լաթաքիայի ռուսական բազա, և նրանք ենթարկվել են հրամանին։

Ըստ աղբյուրի՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները նաև հեռախոսազրույց են ունեցել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ղեկավար Ֆոստեն Տուադերայի հետ, որի անձնական պաշտպանությամբ, ի թիվս այլ խնդիրների, զբաղվում է «Վագներ»-ը։ Ռուսական կողմը վստահեցրել է, որ Պրիգոժինի ապստամբությունը չի ազդի  այդ երկրում «Վագներ»-ի աշխատանքի վրա։

Մալիի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ֆիդելե Գուանջիկան հրապարակավ հայտարարել է, որ «Վագներ»-ի հարցը Ռուսաստանի ներքին գործն է։

Մալիի ղեկավարությանը ՌԴ իշխանությունները ևս փորձել են համոզել, որ Պրիգոժինի ապստամբությունը որևէ կերպ չի անդրադառնա այդ երկրում «Վագներ»-ի աշխատանքի վրա։ WSJ-ն ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ Պրիգոժինի ապստամբությունից հետո ԱԻՆ ինքնաթիռները Սիրիայից թռել են Մալի և հակառակ ուղղությամբ։ Թռիչքները, հավանաբար, կապված են եղել «Վագներ»-ի հետ, որի վարձկանները 2012 թվականից օգնում են կառավարությանը ապստամբների դեմ պայքարում:

Լրատվամիջոցը նշում է, որ ՌԴ-ից և Ուկրաիայից դուրս «Վագներ»-ի շուրջ 6,000 վարձկան կա, որոնք Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում օգնում են Կրեմլին ամրապնդել իր ազդեցությունը։

Հիշեցնենք, որ «Վագներ»-ի զինյալները Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ ապստամբություն էին սկսել, հունիսի 24-ի գիշերը մտել Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։

Էմմա Չոբանյան