Պուտինը թուլացած է․ Շոլցը՝ Պրիգոժինի ապստամբության մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվգենի Պրիգոժինի ապստամբությունը թուլացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և երկարաժամկետ հետևանքներ կունենա նրա իշխանության համար։ ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND) նախապես չի իմացել նախապատրաստվող ապստամբության մասին։ Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների տեղեկություններին, որ ԱՄՆ հետախուզությունն իմացել է Պրիգոժինի ծրագրերի մասին, սակայն դրանք չի կիսել  բոլոր դաշնակիցների հետ, կանցլերը նշել է, որ կքննարկի այդ հարցը:

«Ամեն դեպքում, դա երկարաժամկետ հետևանքներ կունենա  Ռուսաստանի համար։ Ես հավատում եմ, որ Պուտինը թուլացած է»,- ասել է Շոլցը։

Ըստ նրա՝ ապստամբությունը ցույց է տվել, որ ավտորիտար կառույցներում, ուժային կառույցներում ճաքեր կան, և Պուտինն ամենևին էլ «այնքան ամուր չէ թամբի վրա, որքան բազմիցս հայտարարել է»։

«Բայց ես չեմ ուզում գուշակություններ անել, թե որքան ժամանակ է նա լինելու իշխանության։ Դա կարող է երկա՞ր տևել, թե՞ ոչ, մենք դա չգիտենք»,- ասել է Շոլցը։

Գերմանացի պաշտոնյան նաև հայտարարել է, որ «Վագներ» ռազմական խմբավորման վարձկանների հնարավոր տեղափոխումը Բելառուս ՆԱՏՕ-ի երկրներում մտահոգություն է առաջացնում։

«Սա մի իրավիճակ է, որին մենք մեծ մտահոգությամբ ենք նայում և ուշադիր ուսումնասիրում։ Ագրեսիվ բանակները վտանգ են ներկայացնում, իսկ մասնավոր բանակները՝ առավել ևս։ Որպես ՆԱՏՕ՝ մենք կարող ենք պաշտպանել մեր տարածքը»,- հավելել է Շոլցը՝ նշելով, որ «կապ չունեն Ռուսաստանում առճակատման հետ և Ուկրաինային իրենց աջակցության նպատակը ՌԴ-ում ռեժիմի փոփոխությունը չէ»։

Գերմանիայի կանցլերը նաև պատմել է, որ հունիսի 24-ին հեռախոսազրույցներ է ունեցել ոչ միայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի, այլև Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ։

Էմմա Չոբանյան