«Ինչո՞ւ եք հենց սույն գործով դատավորների նկատմամբ վարույթ հարուցել». դատավորի հարցը Արդարադատության նախարարության ներկայացուցչին

Լուրեր

14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում այսօր շարունակվեց Արդարադատության նախարարության միջնորդության քննությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Վարույթի հիմքում 14 տարի առաջ կայացված մի վճիռ է: ՄԻԵԴ-ը 4 տարի առաջ՝ 2019-ին այս գործով արձանագրել է Հայաստանի կողմից դատարանի մատչելության իրավունքի խախտման փաստը:

Մասնավորապես, «Շոլց ԱԳ» ընկերությունը դիմել է ՄԻԵԴ՝ նշելով, որ զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից այն բանի հետեւանքով, որ սովորական դատարանները եւ Արբիտրաժային տրիբունալը հրաժարվել են քննել իր հայցերը։ ՄԻԵԴ-ն արձանագրել է դիմումատուի իրավունքների խախտումը՝ նշելով, որ դիմումատու ընկերությունը փորձել է իր հայցը ներկայացնել երեք տարբեր դատարաններ կամ տրիբունալներ, եւ դրանցից ոչ մեկը գործը չի ընդունել քննության, այսպիսով, դիմումատու ընկերությունը ՍՊԸ-ի դեմ ներկայացված իր քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ զրկվել է ցանկացած դատարանի կամ տրիբունալի մատչելիությունից։ ՄԻԵԴ վճռով նաև արձանագրվել է, որ դիմումատու ընկերության հայցը հստակ քաղաքացիական դատարանին է ընդդատյա եղել:

Դատավորներ Արտակ Բարսեղյանը և Տիգրան Պետրոսյանը եղել են Վճռաբեկ դատարանի դատական կազմի դատավորներ, որոնք ստորագրել են գործը վարույթ չընդունելու որոշման տակ, սակայն այս գործով զեկուցողը եղել է դատավոր Աբելյանը։

Այսօրվա ԲԴԽ նիստի ընթացքում դատավոր Տիգրան Պետրոսյանը հարցեր ուղղեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին։ Մասնավորապես՝ դատավորը նշեց, որ շուրջ 70 դատավորի կայացրած գործերով ՄԻԵԴ-ը խախտումներ է արձանագրել։ Դատական տեղեկատվական համակարգում հասանելի է առնվազն 40 դատավորի գործերի վերաբերյալ տվյալներ, իսկ մյուս գործերը եղել են մինչդատական վարույթի գործեր, և Դատական-տեղեկատվական համակարգում հասանելի չեն:

«Ինչո՞ւ եք հենց սույն գործով դատավորների նկատմամբ վարույթ հարուցել»,- Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին դիմելով` հարցրեց Տիգրան Պետրոսյանը, ինչին ի պատասխան նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանն ասաց, որ սա միակ գործը չէ, այլ դատավորների կարգապահական պատասխանատվույթան ենթարկելու վերաբերյալ միջնորդություններ նույնպես ներկայացվել են։

Պետրոսյանը հիշեցրեց, որ ներկայացվել է 7-8 դատավորի վերաբերյալ միջնորդություն, ինչին ի պատասխան Սուջյանն ասաց, թե բոլոր դատավորների վերաբերյալ միջնորդություն միաժամանակ ներկայացնել չեն կարող։

Տիգրան Պետրոսյանի հարցադրումների նպատակն, ըստ էության ցույց տալն էր, որ խտրական վերաբերմունք է դրսևորվել իր և այս կարգապահական գործով անցնող մյուս դատավորների նկատմամբ:

Պետրոսյանը նաև հետաքրքրվեց, թե ինչ հաջորդականությամբ են որոշում` որ դատավորի վերաբերյալ վարույթ հարուցել, Սուջյանն ի պատասխան նշեց, որ ՄԻԵԴ վերջին վճիռներից են սկսում վարույթների հարուցումը, օրինակ` մեկ այլ դատավորի` Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը հարուցվել էր ՄԻԵԴ-ի` 2021 թվականի վճռի հիմքով:

Նշենք, որ ԲԴԽ-ն Մարտիրոսյանի գործով Արդարադտության նախարարության միջնորդությունն առանց քննության է թողել: Հարցին, թե ինչ ժամկետներում է նախատեսվում ՄԻԵԴ վճռի հիմքով դատավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացն ավարտել, նախարարության ներկայացուցիչը պատասխանեց, որ հստակ քաղաքականություն ու ծրագիր մշակված չէ։

Մինչև 15 տարի առաջ կայացված ակտերում ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված խախտումների հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական հնարավորությունը նախատեսվել է 2021 թվականին:

Դատավոր Պետրոսյանը նշեց, որ եթե անգամ ընդունենք, որ իրեն վերագրվող արարքը կագապահական խախտում է, անձի վիճակը վատթարացնող նորմին հետադարձ ուժ է տրվել:

Պարզվեց նաև, որ քննության առարկա գործը, որի համար դատավոր Պետրոսյանին ու մյուսներին կարգապահական պատասխանատվության են ցանկանում ենթարկել, ոչնչացված է. այս մասին Դատական դեպարտամենտն է գրավոր հայտնել Արդարադատության նախարարությանը: Այժմ պահպանվել են միայն այն նյութերը, որոնք ՄԻԵԴ-ում կոմունիկացվել են։

Տիգրան Պետրոսյանը նաև հարց ուղղեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին, թե արդյոք վերջիններս տեղյակ են՝ Վճռաբեկ դատարանում ինչպե՞ս է տեղի ունենում գործեր վարույթ ընդունել-չընդունելու գործընթացը, ապա ասաց, որ գործով զեկուցող նշանակված դատավորը, ուսումնասիրելով այն, հայտնել է, որ դիմողի` դատարան դիմելու հնարավորությունը չի սպառվել:

Արտյոմ Սուջյանը հակադարձեց, որ վարույթ չընդունելու որոշման տակ առկա է Պետրոսյանի ստորագրությունը, հետևաբար պետք է կարդար ամբողջ գործը։ Այդ դեպքում ինչի՞ համար է զեկուցողը, նշեց Պետրոսյանը՝ դիտարկելով, որ որևէ օրենքով նախատեսված չէ, որ Վճռաբեկ դատարանի ամբողջ կազմը պետք է վարույթ ընդունել-չընդունելու որոշումը կայացնելիս կարդա ամբողջ գործը:

«Ինչի՞ հիման վրա ես պետք է մտածեի, որ գործը սխալ է զեկուցվել»,- հարցրեց Տիգրան Պետրոսյանը:

Նշենք, որ գործի քննությունը կշարունակվի նաև վաղը՝ հունիսի 29-ին:

Արաքս Մամուլյան