Թուրքիան և Շվեդիան հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցություններ կանցկացնեն

Լուրեր

20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Թուրքիայի և Շվեդիայի բարձրաստիճան դիվանագետները հաջորդ հինգշաբթի կհանդիպեն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Ստոկհոլմի՝ դաշինքին միանալու հայտի շուրջ բանակցությունների համար։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

«Ժամանակն է Շվեդիային ողջունել որպես ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գործընկերները Թուրքիային մղում են կանաչ լույս տալ Շվեդիային մինչև հուլիսի 11-12-ը Լիտվայում կայանալիք գագաթնաժողովը, սակայն Անկարան դեռևս դիմադրում է։

Ավելի վաղ Ստոլտենբերգն ասել էր, որ բանակցություններին մասնակցելու են Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներն ու հետախուզության խորհրդականները։

Հավելենք, որ Ֆինլանդիան արդեն իսկ ՆԱՏՕ-ի անդամ է։ Դաշինքի անդամներ Թուրքիան և Հունգարիան դեռևս չեն շտապում վավերացրել Շվեդիայի անդամակցության հայտը։

Էմմա Չոբանյան