Արևմտյան հետախուզության պնդմամբ՝ Պրիգոժինը մտադիր է եղել Շոյգուին և Գերասիմովին գերի վերցնել․ WSJ

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Հունիսի 24-ին տեղի ունեցած զինված ապստամբության ժամանակ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը մտադրված է եղել գերի վերցնել  ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այս վարկածի համաձայն՝ ի սկզբանե նախատեսվում էր երկուսին էլ գերեվարել Դոնի Ռոստովում արշավի ժամանակ, սակայն այս պլանի իրականացումից երկու օր առաջ ԱԴԾ-ն ինչ-որ կերպ իմացել է այդ մասին։

WSJ-ի տվյալներով՝ Պրիգոժինի պլանների մասին արևմտյան հետախույզներն իմացել են վաղ արբանյակային լուսանկարներից ու էլեկտրոնային հաղորդագրություններից։ Ըստ WSJ-ի աղբյուրների՝ Պրիգոժինի պլանը բավականին իրագործելի է եղել և ձախողվել է միայն այդ մասին տեղեկատվության արտահոսքից հետո, ինչը ստիպել է «Վագների» հիմնադրին իմպրովիզներ անել, քանի որ իմանալով այս արտահոսքի մասին՝ Պրիգոժինը ստիպված էր գործել նախատեսված ժամկետից ավելի շուտ։

«Վագների» կողմից այդքան հեշտությամբ Դոնի Ռոստովի գրավումը, ըստ հետախուզության պաշտոնյաների, վկայում է այն մասին, որ ռուսական կանոնավոր զորքերի առանձին հրամանատարներ կարող էին ներգրավված լինել դավադրության մեջ:

Հիշեցնենք, որ «Վագների» զինյալները Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ ապստամբություն էին սկսել և հունիսի 24-ի գիշերը մտել Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Պրիգոժինը մեկնելու է Բելառուս։ Նախօրեին Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատեց, որ Պրիգոժինն արդեն Բելառուսում է։

Էմմա Չոբանյան