Պուտինի կարճ ուղերձը զինվորականներին ավարտվել է օրհներգով և թնդանոթային կրակով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նախօրեին, սահմանափակվել է կարճ ելույթով, որում շնորհակալություն է հայտնել զինվորականներին և խոսել Եվգենի Պրիգոժինի ապստամբությունը հաջողությամբ ճնշելու մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր այստեղ՝ Մոսկվայի Կրեմլի պատմական Սոբորնայա հրապարակում են ՌԴ ԶՈւ զինծառայողները, Ռոսգվարդիայի, Անվտանգության դաշնային ծառայության, ՆԳՆ-ի աշխատակիցները, զինվորներն ու սպաները՝ Հայրենիքի իսկական պաշտպանները, որոնք երկրի համար դժվարին պահին իրենց մարտական ընկերների հետ կանգնեցին խառնաշփոթի ճանապարհին, ինչի հետևանքով անխուսափելիորեն քաոս կտիրեր»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ անվտանգության ուժերը շաբաթավերջին «փաստացիորեն կանգնեցրել են քաղաքացիական պատերազմը»:

«Դժվար իրավիճակում դուք գործեցիք հստակ, ներդաշնակ, գործով ապացուցեցիք ձեր հավատարմությունը Ռուսաստանի ժողովրդին և զինվորական երդումով, պատասխանատվություն դրսևորեցիք հայրենիքի և նրա ապագայի, ճակատագրի հանդեպ»,- Պուտինի խոսքերն են մեջբերում Կրեմլի Telegram-ալիքները։

Պուտինը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հստակ և համահունչ գործողությունների մասին է խոսքը, քանի որ Պրիգոժինի ռազմական խմբավորումն ամբողջ շաբաթ օրը վերահսկում էր Դոնի Ռոստովի կենտրոնը և առաջ շարժվում դեպի Մոսկվա։
Ելույթի ընթացքում նա մեկ րոպե լռությամբ առաջարկել է հարգել «Վագների» վարձկանների ապստամբության ժամանակ զոհված օդաչուների հիշատակը։

Արարողությանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Արդեն մի քանի օր է՝ ռազմականամետ Telegram ալիքներում հաղորդագրություններ են շրջանառվում, որ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը։ Նախարարի հրաժարականը պահանջել էր Պրիգոժինը։

Տաթև Ֆռանգյան