Պատերազմի սկզբից ի վեր ՌԴ-ն օկուպացված տարածքներում խաղաղ բնակչության շրջանում ավելի քան 70 արտադատական ​​մահապատիժ է իրականացրել․ ՄԱԿ

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանն արտադատական մահապատիժ է իրականացրել Ուկրաինայի օկուպացված տարածքներում անազատության մեջ գտնվող ավելի քան 70 քաղաքացիական անձանց նկատմամբ, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, որը վերնագրված է «Քաղաքացիական անձանց կալանավորումը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության զինված հարձակման համատեքստում»:

Ուսումնասիրությունն ընդգրկում է 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023-ի մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածը: Ընդհանուր առմամբ, այս ընթացքում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը կարողացել է հաստատել ավելի քան 800 մարդու կամայական ձերբակալությունները։

«Մենք փաստագրել ենք, ընդհանուր առմամբ, 77 քաղաքացիական անձանց մահապատիժը, որոնք կամայականորեն ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության կողմից»,- Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները:

Ըստ զեկույցի հեղինակների՝ խոսքը 72 տղամարդու և հինգ կնոջ մասին է։ Զեկույցի համաձայն՝ առնվազն ևս մեկ կալանավոր մահացել է «խոշտանգումների, կալանքի անմարդկային պայմանների և/կամ անհրաժեշտ բժշկական օգնությունից հրաժարվելու հետևանքով»։

Զեկույցում նշվում է նաև, որ Ուկրաինան ևս խախտել է միջազգային իրավունքը՝ կամայականորեն կալանավորելով խաղաղ բնակիչներին, բայց շատ ավելի փոքր մասշտաբով։