Պատերազմից խուսափելու տեսական հնարավորության պայմանը ԼՂ հարցի հայկական տեսլականից հրաժարվելն էր․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք դեպի պատերազմ տանող կոնվեերը անհնա՞ր էր կանգնեցնել, ինչ էլ որ արվեր:

«Չեմ կարծում, եթե մենք չպիտի հրաժարվեինք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսլականից: Մենք այդ պահին կարող էինք ասել, որ հրաժարվում ենք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից, և գնայինք այդ ճանապարհով, որը, իհարկե, չի երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել․․․ Ես տեսնում էի, որ պատերազմի կոնվեերին հաջորդում են պատերազմի խաչմերուկները՝ բանակցային բովանդակությամբ: Օրինակ՝ պատերազմի խաչմերուկներից մեկը Լաչինի միջանցքի հետ կապված ճշգրտումներն էին, որոնք, ըստ էության, և Կազանում ճշգրտված չէին, հետագայում ավելի պակաս էին ճշգրտված: Այստեղ պետք է լիներ որոշակի քննարկում:

Պատերազմի հաջորդ խաչմերուկը ԼՂ, այսպես ասած, հայ և ադրբեջանական համայնքների ներգրավման գործընթացն էր:

Պատերազմի հաջորդ խաչմերուկը դելիմիտացիայի և դեմարկացիայի հնարավոր գործընթացն էր՝ խաղաղության պայմանագրի:

Այսինքն՝ ես չեմ ասում, որ պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց այդ տեսական հնարավորության համար պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման, եթե պայմանականորեն ասենք՝ հայկական տեսլականից հրաժարվելը, որը կարող էր տեսական հնարավորություն ստեղծել նման զարգացումներից խուսափելու համար»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։