Ով է ԱԺ-ի «ամենահարուստ խմբակցապետը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներից ամենամեծ եկամուտն ունի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Մամիջանյանի տարեկան եկամուտը կազմել է 15․4 մլն դրամ, որից Ազգային ժողովից ստացած աշխատավարձ՝ 6․4 մլն դրամ, «Լույս» հիմնադրամից աշխատավարձ՝ 9 մլն դրամ։

Պատգամավորը բնակարան և ավտոկայանատեղի ունի Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, որոնք գնել է 2021 թ-ին։

Ավտոմեքենա, արժեթուղթ, թանկարժեք իրեր, փոխառություն պատգամավորը չի հայտարարագրել։

Նրա Բանկային միջոցները տարեվերջին կազմել են 4000 դոլար և 1․2 մլն դրամ, կանխիկը՝ 4․5 մլն դրամ։

Մամիջանյանն ունի 3 վարկ, որոնց մնացորդը տարեվերջին եղել է 23․8 մլն դրամ։ Վարկերի մարմանը պատգամավորն ուղղել է 3․6 մլն դրամ։

Հայկ Մամիջանյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է։

Նրա կինը՝ Մարգարիտա Եսոյանը, 2023թ-ին միանձնյա բնակարան է գնել Երևանում։  

Անցած տարի, ըստ հայտարարագրի, ընդամենը 250 հազար դրամով վաճառել է 2007 թ-ի արտադրության MINI ավտոմեքենան։

Տարեվերջին նա բանկում ունեցել է 1․5 դոլար և 7600 դրամ, կանխիկ՝ 0։

Մամիջանյանի կնոջ տարեկան եկամուտը եղել է 6․2 մլն դրամ, որից 250 հազար դրամը՝ ավտոմեքենայի վաճառքից, 429 հազար դրամ՝ ֆինանսների նախարարությունից հիփոթեքի եկամտահարկի վերադարձն է, 192 հազար  դրամ՝ «Շանթ» ՍՊԸ-ից, 5․3 մլն դրամ՝ «Լույս» հիմնադրամից։

Եսոյանն ունի 3 վարկ, որոնց մնացորդն ընդհանուր եղել է 5 մլն դրամ։ Վարկերի մարմանն ուղղել է 6 մլն դրամ։

«Հայաստան» խմբակցության ղեկավար, անկուսակցական Սեյրան Օհանյանի տարեկան եկամուտը կազմել է 12 մլն դրամ, որից 5․4 մլնը՝ ՊՆ թոշակ, 6․6 մլնը ԱԺ-ից ստացած աշխատավարձ է։

Կոտայքի Մրգաշեն համայնքում պատգամավորն ունի 5 հողամաս, որոնցից միայն մեկն է գնել՝ 2021 թ-ին, իսկ մյուսները ձեռք է բերել «այլ եղանակով»՝ 1984 և 1991 թթ-ին։ Օհանյանն այդտեղ դեռևս 1984 թ-ից ունի շինություն, որը մինչ օրս կադաստրի գրանցում չի ստացել։

Անցած տարի պատգամավորն 90 օրից ավելի փաստացի բնակվել է Աջափնյակի առանձնատանը (հեղ․՝ Վահագնի թաղամասում)։

Սեփական ավտոմեքենա Օհանյանը չի հայտարարագրել, օգտագործում է 2013 թ․ արտադրության Toyota մակնիշի ծառայողական ավտոմեքենա։

Տարիներ շարունակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Օհանյանը, ըստ հայտարարագրի, չունի ներդրումներ, արժեթղթեր, թանկարժեք իրեր, փոխառություններ։ Նրա բանկային միջոցներն ընդամենը 1 դրամ են կազմում։ 

Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հայտարարագրել է 2009 թ-ի արտադրության LEXUS ավտոմեքենա, որը ձեռք է բերել նույն 2009 թ-ին։ Բանկում նա ունի 982 դրամ, իսկ կանխիկ միջոցներ չունի։

Փոխարենն ՈՒնի 4 վարկ, 2-ի տվյալները պաշտպանված են և հայտնի չէ, թե ինչ վարկեր են, մյուս երկուսն արտարժույթով են․ մնացորդը տարեվերջին կազմել է 11,222 դոլար և 13,088 եվրո։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ  Հայկ Կոնջորյանի տարեկան եկամուտը գոյացել է միայն Ազգային ժողովից ստացած աշխատավարձից՝ 7․9 մլն դրամ։

Նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որը գնել է 2018 թ-ին։

5 տարի առաջ նա գնել է 2012 թ-ի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը 3 մլն դրամով վաճառել է անցած տարի և 9 մլն դրամով Ավետ Կոնջորյանից գնել է 2017 թ․ արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա։

Կոնջորյանի բանկային միջոցները տարեվերջին կազմել են 737 հազար դրամ, կանխիկը՝ 1․5 մլն դրամ։ Պատգամավորը նաև հայտարարագրել է էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ, որ տարեսկզբի 508 դրամից տարեվերջին դարձել է 20 դրամ։

Կոնջորյանն ունի 1 վարկ, որի մնացորդը տարեվերջին կազմել է 916 հազար դրամ։

Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, նույնպես օգտվում է էլեկտրոնային հաշիվներից, որտեղ ունի 58 հազար դրամ։ Նրա բանկային միջոցները տարեվերջին կազել են 1․1 մլն դրամ, կանխիկը՝ 2․5 մլն դրամ։

Պատգամավորի կինը 9․5 մլն դրամ աշխատավարձ է ստացել «Հայփոստ» ընկերությունից, 2․2 մլն դրամ՝ այլ եկամուտ ՊԵԿ-ից։ Նրա Վարկային մնացորդը կազմել է 18․9 մլն դրամ։

Գայանե Խաչատրյան