«Սարսափելի է, որ կարող էի լինել այնտեղ»․ աշխարհի ամենաբարձր վարձատրվող YouTube-բլոգերը հրավիրված է եղել «Տիտան» սուզանավով ճամփորդության

Լուրեր

18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
Բոլորը

Յութուբյան հայտնի բլոգեր MrBeast-ը (իսկական անունը՝ Ջիմմի Դոնալդսոն) պատմել է, որ հունիսի սկզբին հրավեր է ստացել միանալու «Տիտան» սուզանավի անձնակազմին, որը շարժվում էր դեպի «Տիտանիկ» նավը, բայց արդյունքում խորտակվեց, գրում է Meduza-ն։

«Այս ամսվա սկզբին ինձ հրավիրել էին սուզանավով զբոսնելու, ես հրաժարվեցի: Մի փոքր սարսափելի է, որ ես կարող էի լինել այնտեղ»,- գրել է նա թվիթերյան իր էջում։

Բլոգերը, սակայն, չի նշել, թե ում կողմից է եղել հրավերը։

Հավելենք, որ հունիսի 19-ին Ատլանտյան օվկիանոսում անհետացել էր զբոսաշրջիկներով մասնավոր սուզանավը, որն ուղևորվում էր դեպի «Տիտանիկ» նավը։

Բատիսկաֆում հինգ մարդ է եղել՝ բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը, պակիստանցի գործարար Շահզադա Դաուդը և նրա 19-ամյա որդին՝ Սուլմանը, ֆրանսիացի հետախույզ Պոլ-Անրի Նարջոլեն և Ստոկթոն Ռաշը՝ OceanGate-ի հիմնադիրը, որը կազմակերպել է ճամփորդությունը և որին պատկանում էր սուզանավը։ Նրանք բոլորը մահացել են։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ԱՄՆ-ի և Կանադայի առափնյա ծառայությունները, ինչպես նաև մասնավոր նավեր։

Էմմա Չոբանյան