ԱՄՆ առափնյա պահպանությունը հետաքննում է «Տիտան» բատիսկաֆի խորտակումը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը սեփական հետաքննությունն է անցկացնում՝ կապված խորտակված «Տիտանիկի» մոտ սուզվող «Տիտան» բատիսկաֆի վթարի հետևանքով հինգ մարդու մահվան հետ։ Այս մասին հայտարարել է գերատեսչության գլխավոր քննիչ Ջեյսոն Նոյբաուերը՝ ելույթ ունենալով Բոստոնում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Նոյբաուերի՝ վարչությունն այժմ ապացույցներ է հավաքում՝ փնտրում է բատիսկաֆի նոր բեկորներ Ատլանտյան օվկիանոսի հյուսիս-արևմուտքում: Բացի այդ, քննիչները վկաներին հարցաքննում են կանադական Սենթ Ջոն նավահանգստում, ուր վերադարձել էր Polar Prince նավը՝ «Տիտան»-ը հասցնելով սուզվելու վայր:

Նոյբաուերը նշել է, որ իր ղեկավարած հետաքննության հիմնական խնդիրն ապագայում նմանատիպ վթարները կանխելու համար առաջարկությունների ցանկի կազմումն է։

Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում, ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը կարող է իրավապահ մարմիններին առաջարկել քրեական կամ վարչական վարույթ հարուցել:

Հիշեցնենք՝ բատիսկաֆը սկսել էր սուզվել, սակայն առաքելության մեկնարկից 1 ժամ 45 րոպե անց կորցրել էր կապն արտաքին աշխարհի հետ։ Բեկորների վիճակը վկայում է լուրջ աղետի մասին, սակայն պատճառն առայժմ անհայտ է։ Հայտնի չէ նաև մահացածների մարմինների գտվելու վայրը։

Բատիսկաֆում հինգ մարդ է եղել՝ 58-ամյա բրիտանացի գործարար և հետազոտող Համիշ Հարդինգը, 48-ամյա պակիստանցի գործարար Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդի Սուլմանը, 61-ամյա Սթոքթոն Ռաշը՝ Ocean Gate-ի տնօրենը և 77-ամյա ֆրանսիացի հետազոտող Պոլ Անրի Նարջոլեն։

Տաթև Ֆռանգյան