Գլխավոր դատախազը հանցանքի մասին փաստաբանի ներկայացրած հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը

Լուրեր

20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի 2023 թվականի հունիսի 22-ի որոշմամբ՝ որպես վերջին միջոց, Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ալավերդյանի ներկայացրած հանցանքի մասին հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությանը՝ պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները ՀՀ գլխավոր դատախազի համակարգման ներքո են:

Հիշեցնենք, որ փաստաբան Կարեն Ալավերդյանի կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձ հանդիսացող, Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից խոշտանգում կատարելու առերևույթ դեպքի առթիվ 2023 թվականի հունիսի 8-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում): Նախաքննությունը շարունակելու համար այն ուղարկվել էր Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն:

Վերը նշված վարույթով Կարեն Ալավերդյանը ճանաչվել է տուժող, որոշում է կայացվել նրա վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, միջոցներ են ձեռնարկվել դեպքի վայրում տեսագրող սարքերի առկայությունը պարզելու և դրանք առգրավելու ուղղությամբ։

Միաժամանակ, 2023 թվականի հունիսի 7-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել էր մեկ այլ քրեական վարույթ, որի նախաքննությամբ հավաքված ապացույցների հիման վրա՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ալավերդյանին և նրա վստահորդ Գ.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը), վստահորդի եղբայր Ա.Բ.-ին և Հ.Վ.-ին ևս մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: