Բայրամովը մեկնել է ԱՄՆ՝ Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Բայրամովը մեկնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով․ նա կմասնակցի Հայաստանի հետ բանակցությունների հերթական փուլիn։

Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղարի հետ, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի» նախագծի շուրջ։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն էր հայտնել, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

Հավելենք,որ բանակցությունների հերթական փուլը պետք է տեղի ունենար Վաշինգտոնում հունիսի 12-ին, որը, սակայն, ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել էր։ Նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել ԱՄՆ-ում մայիսի 1-4-ը։

Էմմա Չոբանյան