Հետևում ենք իրավիճակին․ ԵՄ երկրների ներկայացուցիչները՝ Պրիգոժինի ապստամբության մասին

Լուրեր

20.11.2026 | 13:32
Վարչապետը հայ ժողովրդին երբեք չի խաբել, սուտ է ասում Աբրահամյանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:24
Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP
20.11.2026 | 13:15
Սամվել Կարապետյանի հետ այսպես խոսել չի´ կարելի, մենք չենք վախենում. Աբրահամյանը` Փաշինյանի առաջարկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:01
Լիանա Գասպարյանը ձայանգրություն միացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 12:58
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար․ Սենատը մերժել է բանաձևը, որը Թրամփին կոչ էր անում դադարեցնել Իրանում պատերազմը
20.11.2026 | 12:50
ՀՀ-ի եվրոպական ինտեգրումն ու տնտեսական համագործակցությունը քննարկվել են Մհեր Գրիգորյանի և Չեխիայի դեսպանի հանդիպմանը
20.11.2026 | 12:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ Սմոլենսկի մարզի պայթուցիկ նյութերի բաղադրիչների արտադրության գործարանի վրա
20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
Բոլորը

Եվրոպական երկրների կառավարությունների ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից հայտարարում են, որ հետևում են, թե ինչ է կատարվում Ռուսաստանում։ Սակայն Եվգենի Պրիգոժինի զինված ապստամբության վերաբերյալ առավել մանրամասն մեկնաբանություններ դեռ չեն եղել։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսնակը հայտարարել է, որ Բեռլինը «ուշադրությամբ հետևում է» Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Նախագահը շատ ուշադիր հետևում է իրավիճակին։ Մենք շարունակում ենք կենտրոնացած մնալ Ուկրաինային աջակցելու վրա»,- ասել են Ելիսեյան պալատում Ֆրանսիայի կառավարության պաշտոնյաները:

Լեհաստանի նախագահը հայտնել է, որ խորհրդակցություններ է անցկացրել վարչապետի, պաշտպանության նախարարության և դաշնակիցների հետ՝ կապված Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ։

«Մեր արևելյան սահմանից այն կողմ իրադարձությունների ընթացքին հետևում ենք անդադար», – գրել է Անջեյ Դուդան:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Financial Times-ին հայտնել է, որ կազմակերպությունը ևս «հետևում է իրավիճակին»:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն էլ Եվգենի Պրիգոժինի և «Վագների» ապստամբությունն անվանել էր Ռուսաստանում «քաղաքացիական պատերազմի սկիզբ»։