Երիտասարդը Երևանում վարձակալությամբ բնակարաններ տրամադրելու և այլ պատրվակներով 14 մլն դրամ է հափշտակել. նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ավարտվել է 27-ամյա երիտասարդի կողմից երկու տասնյակից ավելի ՌԴ և ՀՀ քաղաքացիներից, վստահությունը չարաշահելու եղանակով, խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 27-ամյա երիտասարդը, օգտագործելով ՌԴ-ից այդ երկրի մեծ թվով քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխվելու հանգամանքը, 2021թ. մարտից-2022թ. նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում համացանցի տարբեր էջերում տեղադրել է վարձակալությամբ բնակարաններ տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ՝ կցելով համացանցից հավաքագրված տարբեր բնակարանների լուսանկարներ։ Հայտարարությունների հետքերով նրա հետ կապ է հաստատել ՀՀ և հատկապես ՌԴ ավելի քան երկու տասնյակ քաղաքացի:

27-ամյա երիտասարդը վերջիններիս ներկայացել է որպես Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում, Բուզանդի և Աբովյան փողոցներում գտնվող բնակարանները վարձակալության հանձնելու իրավասություն ունեցող անձ։ Բնակարանները նրանց վարձակալությամբ հանձնելու պատրվակով պահանջել և փոխանցման եղանակով՝ որպես նշված բնակարանների վարձակալության կանխավճար, ստացել է խոշոր չափերի գումարներ՝ ընդհուպ մինչև շուրջ 2մլն դրամին համարժեք արտարժույթ: Վերցնելով գումարները՝ երիտասարդը բնակարանները չի տրամադրել հիշյալ քաղաքացիներին, այլևս չի արձագանքել իր հետ կապ հաստատելու նրանց փորձերին՝ վերջիններիս պատճառելով գույքային էական վնասներ:

Պարզվել է նաև, որ 27-ամյա երիտասարդը, տեղեկանալով քաղաքացիների՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու մտադրության մասին, շահավետ պայմաններով տարադրամ փոխանակելու վերաբերյալ հայտարարություն է տեղադրել համացանցում, որի հիման վրա նրա հետ կապ հաստատած քաղաքացիները երիտասարդի կողմից ուղարկված բանկային հաշվին փոխանցել են ՌԴ արտարժույթ: Սակայն 27-ամյա երիտասարդը խոստացված գումարը չի փոխանցել քաղաքացիներին, չի պատասխանել նրանց հեռախոսազանգերին և հաղորդագրություններին և խաբեությամբ հափշտակել է փոխանցված գումարները:

Բացի այդ, խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, համատեղ բիզնես գործունեություն իրականացնելու, ինչպես նաև «Iphone 13 Pro» մոդելի բջջային հեռախոս վաճառելու կեղծ պատրվակներով, 27-ամյա երիտասարդը 34-ամյա և 21-ամյա կանանցից հափշտակել է տարբեր չափերի գումարներ:

Երիտասարդի հանցավոր գործողություններից ընդհանուր առմամբ տուժել է 22 ՌԴ քաղաքացի և 4 ՀՀ քաղաքացի հանդիսացող անձ, որոնց պատճառված ընդհանուր գումարային վնասը կազմել է ավելի քան 14.000.000 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 2.100.000 ՀՀ դրամը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասին (5 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (6 դրվագ), ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (7 դրվագ) և 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: