Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին
Քաղաքականություն
23.06.2023 | 19:43Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին 3 տասնյակից ավելի հարցեր: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային ընթացակարգերի դյուրինացման, տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաև նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորման ընթացքի վերաբերյալ հարցեր: