Բրազիլիայում սկսվել է նախկին նախագահ Բոլսոնարոյի գործով դատավարությունը

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Բրազիլիայի բարձրագույն ընտրական դատարանում սկսվել է Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի գործով դատավարությունը։ Նա կասկածվում է քաղաքական իշխանությունը և պետական լրատվամիջոցները չարաշահելու մեջ, հայտնում է CNN-ը։

Բոլսոնարոն մեղադրվում է Բրազիլիայի ընտրական համակարգի մասին կեղծ տեղեկություններ տարածելու և իր նախընտրական քարոզարշավում դրա վստահությունը խաթարելու համար։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Բրազիլիայի նախկին նախագահին կարող են արգելել 8 տարով առաջադրվել պետական պաշտոններում:

Դատավոր Բենեդիտո Գոնսալվեսը ընթերցել է գործի վերաբերյալ զեկույցը: Երկու կողմերն էլ ներկայացրել են իրենց փաստարկները։ Բոլսոնարոն ասել է, որ մեղադրանքն անհիմն է։

Դատավոր Գոնսալվեսի զեկույցի համաձայն՝ նախկին նախագահը, իբր, դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2022 թվականի ընտրությունները կարող են խախտվել կեղծիքների պատճառով։

«Նրանց (դեսպանների – խմբ.) հետ պարզապես քննարկում էինք, թե ինչպես է աշխատում ընտրական համակարգը։ Ես չեմ նշել «կեղծիք» բառը գալիք ընտրությունների հետ կապված։ Ես խոսում էի 2018 թվականի նոյեմբերին Դաշնային ոստիկանության հետաքննության մասին, որը մինչ օրս չի ավարտվել: Միայն այդ մասին: Ես քննարկելու արժանի խնդիր չեմ տեսնում»,- պարզաբանել է նա:

Դատական նիստը հետաձգվել է մինչև հաջորդ շաբաթ։ Գործընթացը կարող է ձգձգվել ամիսներ, եթե դատավորներից մեկը լրացուցիչ տեղեկություններ պահանջի:

Տաթև Ֆռանգյան