Մակրոնը խոստացել է պատասխանել Պուտինի զանգին, բայց ինքն առաջինը չի զանգահարի նրան

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կպատասխանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգին՝ միաժամանակ հավելելով, որ չի պատրաստվում ինքը զանգահարել Պուտինին, քանի որ դրա համար պատճառներ չունի։

«Իհարկե, ես կվերցնեմ հեռախոսը»,- Franceinfo հեռուստաալիքի եթերում ասել է Էմանուել Մակրոնը։

Մակրոնը հավելել է, որ այս պահին Փարիզի և Մոսկվայի միջև երկխոսությունը կարող է վերսկսվել միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության ավարտից հետո։ Նա նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

«Եթե նա զանգահարի ինձ ինչ-որ բան առաջարկելու, ես կպատասխանեմ, քանի որ Ֆրանսիան միշտ եղել է միջնորդ տերություն»,- ասել է Էմանուել Մակրոնը։

Վերջին անգամ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի զրույցի մասին հաղորդվել է 2022 թվականի սեպտեմբերի 11-ին։ Բանակցությունների ընթացքում Մակրոնը կոչ է արել Վլադիմիր Պուտինին դադարեցնել մարտերն Ուկրաինայում։

Հոկտեմբերին Կրեմլը բացատրել էր, որ նախագահների շփումները կրճատվել են, քանի որ Ֆրանսիան չի լսել ռուսական կողմի դիրքորոշումը։ Մինչ այդ, Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը պարբերաբար շփվել են։

Հունվարին Կրեմլը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը պահպանում են շփումները, սակայն նրանց միջև երկխոսությունը դադարեցվել է։ Նույն ամսին Մակրոնն ասել էր, որ կշարունակի խոսել Ռուսաստանի իշխանությունների հետ՝ չնայած նման քաղաքականության քննադատությանը։

Տաթև Ֆռանգյան