Եվրոպական խաղեր. Հայաստանի աթլետիկայի հավաքականը 10-րդն է Եվրոպայի թիմային առաջնությունում

Լուրեր

06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
Բոլորը

Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի շրջանակում ավարտվել է աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի թիմը, հանդես գալով երրորդ դիվիզիոնում, զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

4×400 մետր փոխանցավազքում Հայաստանը ներկայացնող քառյակը 3։29.99 արդյունքով առաջին տեղն է զբաղեցրել երկրորդ խմբում՝ 3 վայրկյանով առաջ անցնելով Ադրբեջանի թիմից։ ՀՀ հավաքականը վերջնարդյունքում գրավել է 5-րդ հորիզոնականը:

Մինչ այդ Հայաստանի թիմից պայքարի են դուրս եկել 7 աթլետներ. լավագույն արդյունքը ցույց է տվել հեռացատկորդ Յանա Սարգսյանը՝ 5.99 արդյունքով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գայանե Չիլոյանը կանանց 200 մետր վազքում 24.36 արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը, Էլլադա Ալավերդյանը խոչընդոտավազքում 11։02.54 արդյունքով գրավել է 6-րդ հորիզոնականը, իսկ Մարի Սարգսյանը, 1500 մետր վազքատարածությունը հաղթահարելով 4։54.92 րոպեում, բավարարվել է 11-րդ տեղով:

Տղամարդկանց պայքարում Դավիթ Սարգսյանը, 200 մետր վազքի Բ խմբում ցույց տալով 23.11 արդյունք, զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ Երվանդ Մկրտչյանը 5-րդ տեղն է զբաղեցրել 5000 մետր վազքում՝ ցույց տալով 14։23.92 արդյունք։

Նշենք՝ հայ մարզիկների մրցելույթներին «Շլյոսկի» մարզադաշտից հետևել են Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:

Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում այսօր պայքարի են դուրս եկել նաև հրաձիգները. Վրոցլավ քաղաքում ընթացող գնդակային հրաձգության մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը չեն կարողացել եզրափակչի ուղեգիր նվաճել:

10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի որակավորման փուլում Կարապետյանը վաստակել է 572 միավոր և 38 մասնակցի շրջանում զբաղեցրել է 12-րդ տեղը, իսկ տղամարդկանց պայքարում Բենիկ Խլղաթյանը որակավորման փուլում 573 միավորով 22-րդ տեղում է (36 մասնակցի մեջ): Եզրափակչի ուղեգիր են նվաճել լավագույն 8 արդյունք ցույց տված մարզիկները: