Բայդենն ու Մոդին հանդես են եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության օգտին

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդես են եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության օգտին՝ խորը մտահոգություն հայտնելով զինված հակամարտության և դրա «սարսափելի ու ողբերգական հումանիտար հետևանքների» վերաբերյալ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հունիսի 22-ի հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ նրանք կոչ են անում «հարգել միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ինչպես նաև տարածքային ամբողջակությունն ու ինքնիշխանությունը»։

«Առաջնորդներն ընդգծել են պատերազմի լուրջ և աճող ազդեցությունը համաշխարհային տնտեսական համակարգի, այդ թվում՝ սննդի, էներգետիկ անվտանգության և մատակարարման կարևոր շղթաների վրա: Նրանք կոչ են արել ակտիվացնել ջանքերը պատերազմի հետևանքները մեղմելու համար, հատկապես զարգացող երկրներում»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ երկու երկրները պարտավորվում են շարունակել Ուկրաինային հումանիտար օգնությունը։

Սպիտակ տանը Ջո Բայդենի հետ համատեղ ասուլիսում Նարենդրա Մոդին նաև խոստացել է ձգտել խաղաղություն հասնել Ուկրաինայում։

«Ուկրաինայում իրադարձությունների ամենասկզբից Հնդկաստանը շեշտը դրել է վեճերի լուծման, երկխոսության և դիվանագիտության վրա։ Մենք լիովին պատրաստ ենք ցանկացած ներդրում ունենալ խաղաղության վերականգնման գործում»,- ասել է նա։

Հավելենք, որ Մոդին հունիսի 20-ին պետական այցով ժամանել է ԱՄՆ։ Նյու Յորքում նա այցելել է ՄԱԿ-ի կենտրոնակայան, որից հետո ուղևորվել Վաշինգտոն՝ Ջո Բայդենի և այլ պաշտոնյաների հետ բանակցությունների։

Էմմա Չոբանյան