ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթին

Լուրեր

20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
Բոլորը

Եվրոպական խորհուրդը հաստատել է տնտեսական և անհատական սահմանափակող միջոցների 11-րդ փաթեթը, որն ուղղված է Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ գործող պատժամիջոցների ամրապնդմանը և դրանց շրջանցումը դադարեցնելուն։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունից։

«Մեր պատժամիջոցներն արդեն իսկ մեծ վնաս են հասցնում Ռուսաստանի տնտեսությանը և Կրեմլի՝ իր ագրեսիան ֆինանսավորելու կարողությանը: Այսօրվա փաթեթը մեծացնում է մեր ճնշումը Ռուսաստանի և Պուտինի ռազմական մեքենայի վրա: Պայքարելով պատժամիջոցների շրջանցման դեմ՝ մենք կավելացնենք ճնշումը Ռուսաստանի վրա՝ հետագայում զրկելով նրան այն ռեսուրսներից, որոնք այնքան անհրաժեշտ են շարունակելու անօրինական պատերազմը Ուկրաինայի դեմ», – ասել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Այսպիսով, ԵՄ-ն առաջին անգամ որպես կանխարգելիչ միջոց փաթեթում ներառել է երրորդ երկրներ ապրանքների արտահանման արգելքը երկարացնելու հնարավորությունը, որոնց միջոցով պատժամիջոցների ենթակա ապրանքները մուտք են գործում Ռուսաստան։ Սա թույլ է տալիս, մասնավորապես, արգելել երկակի նշանակության ապրանքների և պաշտպանական արդյունաբերության հետ կապված որոշակի ապրանքների արտահանումը։

Բացի այդ, ՌԴ-ով երրորդ երկրներ տարանցման արգելքը կտարածվի նաև այն ապրանքների վրա, որոնք կարող են օգտագործվել ՌԴ պաշտպանունակությունը բարձրացնելու համար, և այն ապրանքները, որոնք օգտագործվում են ավիացիայում։

Արտահանման սահմանափակումների ցուցակում են ներառվել նաև պաշտպանական արդյունահանման 87 երկիր, այդ թվում՝ երրորդ երկրներից, որոնք կապված են Իրանից ԱԹՍ-ների վաճառքի ու պատժամիջոցներից խուսափելու հետ։

Տաթև Ֆռանգյան