Ի՞նչ կանեին ադրբեջանցիները, եթե իրե՛նք առերեսվեին շրջափակման․ եվրոպացի պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ ԼՂ բնակչության կյանքի ուղու շարունակվող շրջափակումն այս բնակչությանը դրել է լիակատար շրջափակման մեջ։ Ծայրաստիճան կարևոր ենթակառուցվածքները ևս միտումնավոր կերպով ավերվել են, այդ թվում՝ գազը, էլեկտրամատակարարումը և հաղորդակցությունը։ Վերջին շրջանում ոչ մի սնունդ, ոչ մի դեղորայք կամ այլ ապրանք չի թույլատրվում մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի վերաբերյալ ԵԽԽՎ-ում անցկացված քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է եվրոպացի պատգամավորը՝ նշելով, որ անգամ անհապաղ բուժման կարիք ունեցող հիվանդներին թույլ չեն տալիս դուրս գալ ԼՂ-ից։

Նա նշել է, որ սա անընդունելի է և խախտում է 2020 թվականին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և միջազգային դատարանի որոշումները։

«Անմեղ մարդիկ են տանջվում։ Ի՞նչ կանեին ադրբեջանցիները, եթե իրենք առերեսվեին շրջափակման։ ԼՂ բնակչությունը չի տարբերվում ադրբեջանցիներից, ինչպես չեն տարբերվում մեզանից՝ խորհրդարանականներիցս, նրանք ցանկանում են ապրել նորմալ կյանքով»,- ասել է նա՝ նշելով, որ արգելվել է Փոլ Գավանի հասանելիությունը կարևոր տեղեկատվությանը՝ մուտքը Լեռնային Ղարաբաղ։

«Փոլ Գավանին մերժել են մուտքը Լեռնային Ղարաբաղ, մերժել են մուտքն Ադրբեջան։ Սա հարցեր է առաջացնում։ Ո՞րն է Ադրբեջանի դերակատարությունը Եվրոպայի խորհրդում, երբ նրանք չեն ցանկանում մասնակցել կարևոր մոնիթորինագային առաքելությանը ԵԽ անունից։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն այլևս ներգրավված չէ ԵԽ ընթացակարգերին»,- հավելել է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան