Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանն անցած տարի բնակարան է գնել Ծիծեռնակաբերդի խճուղում կառուցվող շենքերից մեկում։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացված 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրից։ Ընդհանուր 102.6 քմ մակերեսով բնակարանի գնման իրավունքի համար Սմբատյանը կառուցապատողին՝ «Սահակյանշին» ՓԲԸ-ին, որպես փոխառություն վճարել է 31․2 մլն դրամ։

Սմբատյանը վարկի մեծությունը ստացված եկամուտների մեջ չի արտացոլել։ Չի նշել նաև վարկի մարմանն ուղղված վճարումների չափ։ Միայն նշել է տարեվերջին վարկի մայր գումարի մնացորդը՝ 20․3 մլն դրամ։

Այլ անշարժ գույք Արտյոմ Սմբատյանը չունի, տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետել է Երևանի Կենտրոնում բնակարանի։

ՊԵԿ փոխնախագահը 2020թ-ին գնել է 2016թ-ի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։

Նրա բանկային միջոցները տարեսկզբին 0 դրամից տարեվերջին դարձել են 20 մլն դրամ։ Որպես կանխիկ գումար Սմբատյանը հայտարարագրել է 670 հազար դրամ։

Պաշտոնյայի տարեկան եկամուտը կազմել է 19․4 մլն դրամ, որից գրեթե 19 մլն դրամը ՊԵԿ-ից ստացած աշխատավարձն է, իսկ 446 հազար դրամը՝ ֆինանսների նախարարությունից ստացած հիփոթեքային վարկի եկամտահարկի վերադարձ է։

Հանգստի համար ՊԵԿ փոխնախագահն անցած տարի ծախսել է 6․6 մլն դրամ։

Արտյոմ Սմբատյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

 

Գայանե Խաչատրյան