Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը չի հավակնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին

Լուրեր

20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:01
Լիանա Գասպարյանը ձայանգրություն միացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 12:58
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար․ Սենատը մերժել է բանաձևը, որը Թրամփին կոչ էր անում դադարեցնել Իրանում պատերազմը
20.11.2026 | 12:50
ՀՀ-ի եվրոպական ինտեգրումն ու տնտեսական համագործակցությունը քննարկվել են Մհեր Գրիգորյանի և Չեխիայի դեսպանի հանդիպմանը
20.11.2026 | 12:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ Սմոլենսկի մարզի պայթուցիկ նյութերի բաղադրիչների արտադրության գործարանի վրա
20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Economist-ին տված հարցազրույցում ասել է, որ չի հավակնելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։

Նշենք, որ դաշինքի գործող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա աշնանը։ Ենթադրվում է, որ ՆԱՏՕ-ի մի քանի անդամներ, ներառյալ՝ Միացյալ Նահանգները, փորձել են Ստոլտենբերգին պահել իր պաշտոնում, սակայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի ասել է, որ Վաշինգտոնը «ոչ մի կոնկրետ թեկնածուի չի առաջադրում»:

Անցյալ ամիս գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ուոլեսը վստահեցրել էր, որ իրեն հետաքրքիր կլինի ղեկավարել ՆԱՏՕ-ն։

«Ես միշտ ասել եմ, որ դա լավ աշխատանք կլինի: Սա այն աշխատանքն է, որը ես կցանկանայի: Չնայած ինձ դուր է գալիս այն աշխատանքը, որով զբաղվում եմ հիմա»,- ասել էր նա։

Ենթադրվում է, որ Բեն Ուոլեսը չի կարողացել ստանալ հիմնական դաշնակիցների աջակցությունը:

Տաթև Ֆռանգյան