Հայաստան ներմուծված ծառաբույսերը գերազանցում են աբորիգեն տեսակներին․ ՀՀ ԳԱԱ

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտնականները բացահայտել են, որ Հայաստան ներմուծված ծառաբույսերն ավելի քան երեք անգամ գերազանցում են աբորիգեն ծառաբույսերին․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Հայաստանի աբորիգեն ծառաբույսերը ներկայացնում են 54 ընտանիքի 117 ցեղի 346 տեսակ, իսկ ներմուծվածները՝ 66 ընտանիքի 193 ցեղի շուրջ 1600 տեսակ և տարատեսակ», – ասաց Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտական ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Ժիրայր Վարդանյանը:

Ներմուծված և կլիմայավարժեցված տեսակների վարքագծի վերլուծության հիման վրա գիտնականները կանխատեսել են, որ կանոնավոր և նպատակաուղղված ներմուծման արդյունքում 25-30 տարի անց Հայաստանի բուսաբանական այգիներում օտարածին դենդրոֆլորան ներկայացված կլինի շուրջ 2000 տեսակով և տարատեսակներով, որոնց կազմում մեծ թիվ կկազմեն պարտիզային ձևերը: Գեղեցիկ ծաղկող թփատեսակների ներմուծմամբ և ցեղային կոմպլեքսի սկզբունքով հավաքածու ստեղծելով՝ հնարավոր կլինի հիմնել երկարատև ծաղկող այգի, ինչը շատ կարևոր է հատկապես կիսաանապատային կլիմայական պայմաններում գտնվող Երևանի համար: Ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքների շնորհիվ Երևանի բուսաբանական այգում պարտիզային ձևերի թիվն ավելացել է 14 նոր պարտիզային ձևերով: «Ներկայում Երևանի բուսաբանական այգում այդ հավաքածուն ընդգրկում է 63 անուն պարտիզային ձև: Մերկասերմերը ներկայացված են 19 անուն պարտիզային ձևով, իսկ ծածկասերմերը՝ 44: Կատարվել են Արալիազգիների (Araliaceae) ընտանիքի՝ 4 ցեղի, 4 տեսակի (Eleutherococus senticocus, Acanthopanax sessiliflorus, Kalopanax septemlobus, Aralia mandshurica) աճման, զարգացման և հարմարվողականության ուսումնասիրություններ», – նշեց Ժիրայր Վարդանյանը:

Ուսումնասիրություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան ինստիտուտի բազային ֆինանսավորման շրջանակներում: