Եվրոպական խաղերի բացմանը Հայաստանի դրոշակակիրները աթլետիկայի հավաքականի ներկայացուցիչներն էին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Լեհաստանի Կրակով քաղաքում պաշտոնապես տրվել է Եվրոպական ամառային երրորդ խաղերի մեկնարկը. խաղերի ընթացքում 49 երկրի՝ ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 28 մարզաձևում կպայքարեն մեդալների 253 հավաքածուի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կրակովի Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողության ժամանակ լուսային ու ձայնային գեղեցիկ շոու ծրագրով նախ ներկայացվել է երկրի պատմությունը, ապա անդրադարձ է կատարվել լեհ անվանի գործիչներին՝ մշակույթից մինչև գիտություն:

Այնուհետև տեղի է ունեցել դրոշների շքերթը. Հայաստանի դրոշակակիրներն են եղել աթլետներ Լևոն Աղասյանն ու Գայանե Չիլոյանը:

Համերգային ծրագրից հետո Խաղերի մասնակիցներին ողջունել և հաջողություն են մաղթել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Եվրոպական Օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը և այլք: Ներկաներին տեսաուղերձ է հղել նաև ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: Այնուհետև, հանդիսավոր կերպով վառվել է Եվրոպական երրորդ խաղերի կրակը:

Նշենք, որ Եվրոպական ամառային երրորդ խաղերում արդեն իսկ մեկնարկել են մարզական մրցումները: Մեր պատվիրակներից առաջինը պայքարի են դուրս եկել աթլետները, որոնք մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը՝ երրորդ դիվիզիոնում։

Մրցումային առաջին օրը հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է երրորդ դիվիզիոնի հաղթող՝ 16,36 մ արդյունքով զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Նա 45 սմ-ով գերազանցել է Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներին: Վազորդ Երվանդ Մկրտչյանն էլ հունիսի 22-ին 1500 մետր մրցատարածությունում 3:44:11 արդյունքով երրորդ դիվիզիոնում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Կրակովում օրերս անցկացվել է նաև կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմն՝ ի դեմս Էլինա Դանիելյանի և Շանթ Սարգսյանի, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին, իսկ Շանթը՝ երկրորդ տեղը: Առաջնությանը 8 երկրի թիմ է մասնակցել, յուրաքանչյուրում՝ մեկ տղամարդ և մեկ կին մասնակից:

Հայաստանը Եվրոպական ամառային երրորդ խաղերում 57 մարզիկ է ներկայացնում` 9 մարզաձևում: