ԵՄ պարեկություն՝ Լաչինի ուղղությամբ․ որքանով է իրական փաստահավաք առաքելություն գործուղելու հեռանկարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում գտնվող ԵԽ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատվիրակության հետ այսօր կմիանա ԵՄ մոնիթորինգային թիմին և պարեկություն կիրականացնի Լաչինի միջանցքի ուղղությամբ։ Այսպիսի գրառում և կից լուսանկարներ են հրապարակվել ԵՄ քաղաքացիական առաքելության թվիթերյան էջում, որտեղ նաև նշված է, որ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունում են այդ նախաձեռնությունը։

Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի պատվիրակությունը Երևանում է արդեն երկու օր։ Պատվիրակության ղեկավարը երեկ հանդիպել է Հայաստանի վարչապետի, ինչպես նաև արտաքին գործերի նախարարի հետ։ Փաշինյանը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն ավելի է սրվում, քանի որ արդեն մի քանի օր է՝ սննդամթերքի մատակարարումները ևս արգելափակվել են: Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ:

Այս մասին հայկական կողմը բարձրաձայնում է արդեն տևական ժամանակ։ Միջանցքի փակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում խոսել է Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ ուղարկելու անհրաժեշտության մասին, սակայն մինչ օրս միջազգային հանրությունն այդ առաջարկին չի արձագանքել։ Թե ինչու՝ իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ուղիղ չի պատասխանում։

Նատալի Լուազոն Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև լարվածության ռիսկերը նվազեցնելու քայլերի անհրաժեշտությունը, բայց թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, պաշտոնյան չի հստակեցրել։

Այսօր Լաչինի միջանցքի ուղղությամբ պարեկություն իրականացնելու նախաձեռնությունից հետո հնարավո՞ր է, ի վերջո, Հայաստանի իշխանությունների առաջարկն արձագանք ունենա և քննարկվի Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցը։ Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը համարում է, որ նման հնարավորություն կա, իսկ նախադրյալ կարող է հանդիսանալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը։

Ադրբեջանը պարբերաբար դժգոհություններ է հայտնում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման առնչությամբ, հաշվի առնելով այս հանգամանքը՝ ինչպե՞ս կարող է Բաքուն համաձայնել, որ փաստահավաք խումբ գործուղվի Լաչինի միջանցք կամ Լեռնային Ղարաբաղ։ Քաղաքագետը կարծում է, որ միջանցքի սկզբնամաս հասնելու համար Ադրբեջանի համաձայնությունը պետք չէ։ Ըստ Օրդուխանյանի՝ եթե հայկական կողմի ջանքերով փաստահավաք առաքելություն գործուղվի Լաչինի միջանցք, ապա դա հնարավորություն կտա հնարավորինս մեղմել արցախցիների վիճակը։

Իսկ այն, որ Արցախում իրավիճակն օրեցօր ավելի է սրվում, նախորդ շաբաթ Կառավարության նիստին բարձրաձայնեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի առնչությամբ այսօր հայտարարությամբ հանդես եկավ նաև Արցախի ԱԳ նախարարությունը՝ կոչ անելով միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամներին ձեռնարկել անհրաժեշտ հավաքական և անհատական միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական միջազգային հանցագործությունները, ինչպես նաև կանխելու Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանության աղետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան