Չնայած ոստիկանական «ջարդին»՝ ադրբեջանցիները կրկին բողոքի են դուրս եկել Ալիևի հանքերի դեմ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Ադրբեջանի Սոյուդլի գյուղի բնակիչներն այսօր կրկին ակցիա են իրականացրել՝ բողոքելով նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող ոսկու հանքերի դեմ։ Բնակիչները, մասնավորապես, բողոքում են «Գետաբեյ» հանքավայրի ոսկու արդյունահանման թափոնների արտահոսքի համար արհեստական ​​լճակ կառուցելու դեմ։

Բնակիչները տեղական լրատվամիջոցների հետ զրույցում նշել են, որ նախկինում կառուցված ջրամաբարն արդեն լցվել է, հիմա էլ գյուղացիների արտովայրերի վրա են նոր արհեստական լիճ կառուցում, ինչն էլ իրենք փորձում են կանխել։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ այնտեղ թունավոր նյութեր են կատուկվում, որոնք վնասում են գյուղին, բնակիչներին ու բնությանը։ Ըստ նրանց՝ լճակների կառուցումը, որտեղով թթվային ջրերը հոսում են, բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա։ Սակայն նրանց դիմումները պետական ​​կառույցներին անհետևանք են մնացել։

Գյուղացիների ցույցը ճնշելու համար այսօր նույնպես իշխանությունների կողմից ոստիկանության զորքեր են ուղարկվել։ Համացանցում տարածվել են կադրեր, թե ինչպես են պարբերաբար բողոքավորների ու ոստիկանների միջև բախումներ գրանցվում։

Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանության ուժերը հատուկ միջոցների կիրառմամբ ցրել էին ցույցը՝ կիրառելով նաև մահակներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ։ Ոստիկանական բռնությունից նաև տարեց կանայք են տուժել, իսկ այդ ամենը պատկերող կադրերը, որոնք տարածվել են համացանցում, բողոքի ալիք են բարձրացրել։

Բնակիչները լրատվականներին հայտնել են, որ երեկվա ակցիայի ժամանակ 10 մարդ է տուժել, 5 ցուցարար էլ վարչական կալանքի է ենթարկվել։

«Լեյսան անունով 75-ամյա կնոջը բաց են թողել՝ նրա նկատմամբ տուգանք սահմանելով 1500 մանաթի չափով։ Ոստիկանության գործողությունների արդյունքում տուժել է տասը մարդ։ Տուժածներից մեկին պատգարակով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բուժօգնություն է ստացել և դուրս գրվել։ Մյուս  տուժածներն արդեն լավ են։ Բայց կինը, ում դեմքին գազով հարվածել են, ուռել է։ Գազը նրա մոտ ալերգիա է առաջացրել»,- պատմել են բնակիչները։

Էմմա Չոբանյան