Տեղի է ունեցել նաև Տյումենի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու օծման արարողությունը

Լուրեր

08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված էին նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը, հունիսի 18-19-ը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզում:

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցել է Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հայ-ռուսական բարեկամության այգու բացման արարողությանը, որի շրջանակներում տեղի է ունեցել նաև Տյումենի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու օծման արարողությունը: Փոխվարչապետին ներկայացվել է նաև բարեկամության այգու տարածքում տեղակայացված հայկական մշակույթի կենտրոնի նոր շենքի շինարարության ընթացքը, որը նախատեսում է նաև ներառել ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնի մասնաճյուղը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Տյումենի մարզի հայկական համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանին՝ հայ-ռուսական բարեկամության այգու ստեղծման նախաձեռնության և կատարված աշխատանքի համար:

Միջոցառումից հետո կայացել է նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած և Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորի ու Տյումենի քաղաքապետ Ռուսլան Կուխարուկի գլխավորած պատվիրակությունների միջև հանդիպում: Հանդիպման շրջանակներում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: