Հայտնի են հայկական թիմերի մրցակիցները եվրագավաթներում

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Հունիսի 20-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացան ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։

Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկի» թիմի հետ։

Թիմերի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին կամ 12-ին Երևանում, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 18-ին կամ 19-ին։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի էստոնական «Նարվան», «Արարատ-Արմենիան» կխաղա ալբանական «Էգնատիայի դեմ», իսկ «Ալաշկերտը» կփորձի հաղթահարել չեռնոգորական «Արսենալ Տիվատի» արգելքը:

Թիմերի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 13-ին Երևանում, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 20-ին:

Հաշվի առնելով, որ մեր 3 ակումբներն էլ ներկայացնում են Երևանը, հնարավոր է հանդիպման անցկացման օրվա կամ վայրի փոփոխություն ՈՒԵՖԱ-ի կողմից: