ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի կարևորությունը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը նախօրեին Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանի բացման իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանն ու Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին։

«Իմ գրասենյակը տարիներ շարունակ ձգտել է մուտք գործել Հարավային Կովկասի տարածաշրջանի դե ֆակտո իշխանությունների արդյունավետ վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Մարդիկ ավելի խոցելի են դառնում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմի  հետ կանոնավոր մոնիթորինգի և շփման բացակայության պատճառով: Մուտքը մեզ հնարավորություն կտա իրականացնել մարդու իրավունքների գնահատումներ և լուծել մարդկանց կարիքները, ինչպես նաև օգնել վստահության ձևավորմանը»,- ասել է Տյուրկը։

«Ես կոչ եմ անում Հայաստանին ու Ադրբեջանին արագացնել խաղաղության ջանքերը՝ հիմնված մարդու իրավունքների վրա։ Ես նաև ընդգծում են Լաչինի միջանցքով ազատ և ապահով տեղաշարժի կարևորությունը և խաղաղ բնակչության վրա մարդասիրական որևէ ազդեցությունից խուսափելու անհրաժեշտությունը»,- հավելել է նա։

Նշենք, որ ապրիլի 23-ից Բաքվի իշխանություններն ապօրինի անցակետ են տեղադրել Լաչինի միջանցքում, իսկ հիմա վերջնականապես արգելել են նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից իրականացվող փոխադրումները՝ խորացնելով Արցախում հումանիտար ճգնաժամը։

Էմմա Չոբանյան