Ամերիկյան General Electric-ը դադարեցրել է ՌԴ-ում ՋԷԿ-երի տուրբինների սպասարկումը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ամերիկյան General Electric ընկերությունը պատժամիջոցների պատճառով դադարեցրել է ռուսական ՋԷԿ-երում տեղադրված իր արտադրած գազատուրբինների սպասարկումը։ Այս մասին հայտնում է Կոմերսանտը, գրում է Meduza-ն։

Նրանց խոսքով՝ ընկերությունը փակել է ՌԴ-ից մուտքը դեպի տուրբինների շահագործման մոնիթորինգի համակարգ։ Լրատվամիջոցի զրուցակիցները նշել են, որ հաջորդ փուլում կդադարեցվեն GE տուրբինների և նրան պատկանող Alstom-ի օրիգինալ պահեստամասերի մատակարարումը։

Նշվում է, որ ընկերությունը դադարեցրել է գազային տուրբինների սպասարկումը ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո, որն արգելում էր ամերիկյան ընկերություններին ինժեներական ծառայություններ մատուցել Ռուսաստանում որևէ մեկին։ Բաղադրիչների վերանորոգումն ու փոփոխումը շատ ավելի կարևոր են Ռուսաստանի ՋԷԿ-ում տեղադրված հզոր տուրբինների համար։

«Արևմտյան գործընկերների կողմից համագործակցության լիովին դադարեցումը սպասելի էր։ Ընկերությունը դեռ ունի անհրաժեշտ պահեստամասեր, սակայն դիտարկում է արտադրության ու սպասարկման տեղայնացման հնարավորությունը»,-ասել են «Т Плюс» ընկերությունից։

Նշվում է,որ Ռուսաստանում տարբեր ապրանքանիշերի ներմուծված տուրբիններով էներգաբլոկների հզորությունը գնահատվում է 25 ԳՎտ, իսկ դրանց արտադրանքի բաժինը երկրում կազմում է 17 տոկոս։

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դեռևս պատժամիջոցներ չեն սահմանել, որոնք ուղղակիորեն արգելում են ՌԴ գազային տուրբինների բաղադրիչների մատակարարումը։

Էմմա Չոբանյան