Ըստ Ադրբեջանի առաջարկի՝ Շուշիում պետք է լիներ առնվազն 95 % ադրբեջանցի բնակչություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
Բոլորը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը հրավիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամենաշատ քննարկված և քննադատված դրվագն այն է, թե իբր եղել է հնարավորություն Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում դադարեցնելու պատերազմը, բայց ես այն բաց եմ թողել: Այս մասին ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 թվականի հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմն ունի ևս մեկ պայման, նա ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, վերադառնան Շուշի: Ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր, որովհետև նրանք ասում էին, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման պլանի մեջ, որը սեղանին է եղել դեռ երկար տարիներ առաջ, միշտ էլ ներառվել է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը ԼՂ: Սա է պատճառը, որ նոյեմբերի 9-ից հետո ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ Շուշիի հարցը միշտ էլ բանակցային օրակարգում է եղել, որովհետև եթե ասվում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան ԼՂ, կարիք կա պարզաբանելու, որ պետք է վերադառնան այն բնակավայրերը, որոնցում նրանք ապրել են նախկինում: Ինձ մեղադրում էին նրա մեջ, որ եթե ես համաձայնեի, որ ադրբեջանցիները վերադառնային Շուշի, այն կմնար հայկական վերահսկողության ներքո, և թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված՝ կլիներ հայկական»,- նշեց վարչապետը:

Փաշինյանի դիտարկմամբ՝ այդ ձևակերպումը խնդրահարույց էր, բայց երբ Շուշիի հարցը բարձրացել է, փորձել է պարզել, թե, ըստ առաջարկվող տարբերակի, ինչպիսին պետք է լինեն ադրբեջանցիների ակնկալած երաշխիքները:

«Այդ խոսակցության արդյունքում պարզվեց, որ ես պետք է հայտարարեմ, որ համաձայն եմ՝ ադրբեջանցի փասխստականները վերադառնան Շուշի և Ղարաբաղի մյուս բնակավայրեր»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ ՌԴ նախագահն առաջարկել է, որ այդ հարցը փոխկապակցվածության մեջ դրվի ԼՂ կարգավիճակի հետ:

«Այսինքն՝ ԼՂ ինքնավար մարզ ադրբեջանցիների վերադարձի հարցը լուծվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցի համատեքստում, դրա վերաբերյալ ենթադրյալ որոշման հետ միաժամանակ: Ես այս ձևակերպմանը համաձայնեցի, բայց ադրբեջանական կողմը, ինչպես նախկինում, մերժել էր դա՝ ասելով, որ կարգավիճակի հետ կապված որևէ հարց պատրաստ չէ քննարկել:

Ավելին՝ այդ պահին արվող առաջարկի համաձայն՝ ոչ միայն Շուշիում ապրող, այլև բոլոր ադրբեջանցիները պետք է ուղիղ և անարգել հասանելիություն ունենային դեպի Շուշի: Ասենք, օրինակ, 50 հազար ադրբեջանցի կարող է հյուր գնալ Շուշիում ապրող ադրբեջանցու և այստեղ որևէ սահմանափակում չի կարող լինել. ընդհուպ կարող են գնալ և մնալ, բայց ամենակարևոր հարցը. ինչպե՞ս է ապահովվելու նրանց տեղաշարժը: Պարզվեց, որ Շուշին Ադրբեջանին կապող նոր ճանապարհ պետք է կառուցվի, որպեսզի ադրբեջանցիները Շուշի հասնելու համար Լաչինի միջանցքից կամ որևէ այլ գոյություն ունեցող ճանապարհից օգտվելու անհրաժեշտություն չունենան:

Այսինքն՝ Ադրբեջանի այդ պահի առաջարկով Շուշիում պետք է լիներ առնվազն 95 տոկոս ադրբեջանական բնակչություն, ըստ էության, առանց հետագա ավելացման սահմանափակման կամ վերահսկման, նրանք պետք է Շուշին Ադրբեջանին կապող առանձին ճանապարհ ունենային, որը պետք է դուրս լիներ Լաչինի միջանցքից և լիներ իրենց վերահսկողության ներքո: Դա նշանակում է, որ այնտեղ կարող է լինեին ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, սա էլ իր հերթին նշանակում է, որ խոսքը, առանց չափազանցության, Շուշին Ադբեջանին հանձնելու մասին էր:

Այն ժամանակ այս առաջարկը չընդունելու պրակտիկ հիմնավորումներից մեկը հետևյալն էր. դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը չի գործելու, որովհետև ադրբեջանցիները ցանկացած պահին կարող են այն փակել, որովհետև Շուշին Լաչինի միջանցքի մեջ չէր մտնելու. իսկ Լաչինի միջանցքն անցնելու էր Շուշիից մի քանի մետր այն կողմ: Վերջին շրջանի իրադարձությունները այն ժամանակվա իմ կանխատեսումն ապացուցեցին բոլորին հայտնի հանգամանքներով»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։